Բնության հետքերով

DSC02180Բնությունը ամենալավ օգնականն է երեխայի մեջ բարի զգացմունքներ դաստիարակելու համար: Ի ծնե երեխան իր մեջ ունի բնության հանդեպ մեծ պոտենցիալ:

DSC02135Երեխաներին բնության հանդեպ ավելի ուշադիր և զգոն դարձնելու նպատակով ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը կից գործող «Հրաբուխներ» էկոակումբի սաների համար կազմակերպել էր այց ՀՀ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տնկարան: «Մեր նպատակն է այս տեխնիկայի դարում թույլ չտալ, որպեսզի երեխաները հեռվանան բնությունից, նրա արժեքներից»,- նշեց թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը:

DSC02182Հայաստան ծառատունկ ծրագրի (պաշտոնական անվանումը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) աջակցությամբ երեխաների համար  անցկացվեց բաց դաս, որի ընթացքում նրանք ծանոթացան տնկարանի, այնտեղ աճեցված բույսերի և ծառատեսակների, ինչպես նաև թափոնների այլընտրանքային կիրառման տարբերակների հետ: ՀԾԾ-ն 1994թ-ից հսկայական աշխատանք է իրականացրել անապատացման դեմ պայքարում`գործելով կենսաբազմազան, սակայն առավել վտանգված Կովկասյան տարածաշրջանում: Ծրագրի շրջանակներում տնկվել և վերականգվել են միլիոնավոր ծառեր և ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր: <<Ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է արտասահմանում բարեգործների կողմից, հիմնական գրասենյակը գտնվում է Բոստոնում: Մեր առաքելությունն է  անտառապատման միջոցով վերականգնել էռոզացված անտառային հողերը, տնկել նոր անտառներ, ինչպես նաև բնապահպանական կրթության միջոցով նպաստել երեխաների հետաքրքրվածությանը բնության և շրջակա միջավայրի հանդեպ»,- ասաց ՀԾԾ-ի գյուղկրթական բաժնի ասիստենտ Ալեք Կոստանյանը:

DSC02128Հիշեցնենք, որ 2010թ. օգոստոսից ՀՀ ԳԱԱ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանին կից գործում է էկոակումբ, որի գերնպատակը արթնացնել սեր երեխաների մեջ բնության հանդեպ, ծանոթացնել Հայաստանի երկրաբանական առաջացումներին և էկոլոգիական հիմնախնդիրներին:

DSC02159DSC02208DSC02141DSC02146

Leave a Comment