Nov
05
2013
Արագած լեռան վրա մոլորված քաղաքացիները գտնվել են
Նոյեմբերի 5-ին, ժամը 00:19-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ էր ստացել, որ չորս քաղաքացիներ մոլորվել են Արագած լեռան վրա, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել 3 հրշեջ-փրկարար և ՀՖՋ օպերատիվ խումբը: Տեղանքի դժվարանցանելիության և վատ տեսանելիության պատճառով ժամը 06:00-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, իսկ 07:00-ին վերսկսվել:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը, ժամը 08:45-ի դրությամ մոլորված քաղաքացիները ինքնուրույն հասել են Ուջան գյուղ, իսկ որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Լուսանկարը` www.atb.am-ի
Leave a Comment