ՀՀ նախագահը պետական պարգևներ շնորհեց ՀՀ ԳԱԱ-ի աշխատակիցներին

IMG_3489ՀՀ ԳԱԱ-ին հիմնադրման 70-ամյակի առթիվ շնորհավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Ես կարևոր եմ համարում ՀՀ ԳԱԱ-ի գիտական կառույցների և անհատ գիտնականների համագործակցությունը տնտեսության, և մասնավորապես` արտադրության ներկայացուցիչների հետ: Սիրելի գիտնականներ, կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ հոբելյանի առթիվ: 70 տարում ձեր նախորդները և դուք կատարել եք անհավանական մեծ աշխատանք, որ, իմ խորին համոզմամբ, պետք է կոչել գիտական սխրանք: Մաղթում եմ ձեզ, որ դուք արժանիորեն շարունակեք Գիտությունների ազգային ակադեմիայի փառավոր ավանդույթները, հարստացնեք դրանք ձեր ձեռքբերումներով և փորձով, պատրաստեք և ձևավորեք հայ գիտնականների նոր սերունդներ` ի փառս մեր երկրի և Հայաստանի գիտության »:

ՀՀ նախագահը պետական պարգևներ շնորհեց ՀՀ ԳԱԱ-ի աշխատակիցներին:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվեց` ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստի­տուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նորայր Առաքելյանը: Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվեցին` ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստի­տուտի «Ինտեգրալ և ստոխաս­տիկ երկրաչափություն» բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Համբաձումյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտու­թյունների ինստիտուտի օգտա­կար հանածոների և պետրո­լո­գի­ա­յի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից ան­դամ Ռաֆայել Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազո­տու­թյուն­ների ինստիտուտի տնօրեն և օպտիկայի լաբորատ­ո­րիա­յի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավ­տո­մատացման պրոբլեմների ինս­տիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի լաբորատորիայի վարիչ Անահիտ Չախալյանը:

 

Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվեցին` ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանա­հյու­սության տեսության և պատ­մության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտե­սագիտության ինստիտու­տի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթա­կից անդամ Վլադիմիր Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազ­գա­յին կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վերժինե Սվազլյանը, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
Գիտության վաստակավոր գործչի կոչում շնորհվեց` ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցի­ոլոգիայի և իրավունքի ինստի­տու­տի «Տեսական փիլիսոփայություն» բաժնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադե­միկոս Համլետ Գեւորգյանին, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագոր­ծական քիմիայի գիտատեխնոլո­գիական կենտրոնի լաբորատո­րի­ա­յի խմբի ղեկավար Մառլենա Հովակիմյանին, ՀՀ ԳԱԱ կենսաբանության և հիդ­րո­էկոլոգիայի գիտական կենտրո­նի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մովսեսյանին:
Արվեստի վաստակավոր գործչի կոչում շնորհվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ Աննա Ասատրյանին:

IMG_3527IMG_3524IMG_3521IMG_3519IMG_3516IMG_3513IMG_3508IMG_3506IMG_3505IMG_3503IMG_3499IMG_3498IMG_3495IMG_3481IMG_3530

Leave a Comment