ՀՀ ԳԱԱ-ն նշեց իր 70-ամյակը

IMG_3380ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ստեղծման 70-ամյակի առթիվ ՀՀ ԳԱԱ-ին շնորհավորեցին  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և մի շարք հյուրեր: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորեց երիտասարդների դերը գիտության ոլորտում և նրանց ներգրավումը գիտահետազոտական ինստիտուտներ:

ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամներ, դոկտորներ, գիտաշխատողներ, գիտ. թեկնածուներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:

ՀՀ Ազգային ժողովի հուշամեդալով պարգևատրվեցին` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Իգոր Զասլավսկին, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Եվգենի  Հարությունյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Աննա Բոյաջյանը, իսկ ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով` ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը,  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր, Բուսաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Գոհար Օգանեզովան,  կենսաբանական գիտությունների դոկտոր, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի առաջատար գիտաշխատող Վիլեն Նիկողոսյանը:

ՀՀ Կառավարության ոսկե մեդալով պարգևատրվեցին` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը, ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր Հովհաննես Այվազյանը, իսկ ՀՀ Կառավարության պատվոգրով` ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու Տիգրան Զարգարյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Զավեն Ավետիսյանը:

ՀՀ Պաշտպանության նախարարության մեդալով պարգևատրվեցին` ֆիզմաթ գիտությունների դոկտոր Ալբերտ Ղուլյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Թավադյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ  Աշոտ Մենքոնյանը, իսկ ՀՀ Պաշտպանության նախարարության պատվոգրով` Նուբար Պողոսյանը ( ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ), Համլետ Փիրումյանը (ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ):

 

ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալով պարգևատրվեցին` Արտաշես Պետրոսյանը (ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան),  Աշոտ Պետրոսյանը (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ), Լավրենտի Մովսեսյանը (ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ), Վահրամ Հակոբյանը (ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ), Սուրեն  Խառատյանը (ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ), Ելենա Կարալովան (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), Գագիկ Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ),  Նվեր Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտ), Նազիկ Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտ), իսկ ՀՀ ԿԳՆ պատվոգրով` Ժաննա Կծոյանը (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), Խաչատուր Մայրապետյանը (հիդրոպանիկա),  Արեգ Միքայելյանը (ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան):

IMG_3334IMG_3367IMG_3396IMG_3419IMG_3368IMG_3377IMG_3411IMG_3375IMG_3326

 

Leave a Comment