Բնությունը շարունակում է զոհ գնալ շինաշխատանքներին

Фото0765Երևանում շարունակվում են ծառահատումները  իրականացվող շինաշխատանքների հետևանքով:

”Սահակյանշին” ՓԲԸ-ն շինարարական աշխատանքներ է կատարում Ծիծեռնակաբերդի խճուղին Լենինգրադյանին կապող հատվածում (Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրի դիմացը), ինչի արդյունքում այսօր մեկ ծառ արդեն հատվել է, իսկ կողքի երկու ծառերը,  ընկերության աշղեկ Լևոն Ղազարյանի խոսքերով, այս պահին էտում են, որպեսզի թեթևացնեն և տեղափոխեն Դալմայի այգիներ՝  կրկին տնկելու նպատակով: Հատված ծառի վերաբերյալ Լևոն Ղազարյանը նշեց, որ այն առողջ ծառ չէր, սակայն ըստ ծառի կոճղի, դա այդպես չէ:Фото0775

Ըստ Լևոն Ղազարյանի, իրենք ունեն ծառերը հատելու և տեղափոխելու  համապատասխան թույլտվություն:

 

Leave a Comment