ՍԲ. Եղիշե մատուռի օրհնությունը Գնդեվազ գյուղում

Այսօր Գնդեվազ  գյուղում  տեղի ունեցավ   Սբ. Եղիշե մատուռի օրհնության կարգը: Մատուռը կառուցվել է  բարերար  Սամվել Արսենյանի   կողմից:Սբ.Եղիշե  մատուռի  հանդիսավոր  բացմանը ներկա էին  `    Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը,Ջերմուկ քաղաքի Լեչի հյուրանոցի տնօրեն     Ստյոպա Ավագյանը   , Գնդեվազ գյուղի գյուղապետ  Հայրապետ Մկրտչյանը  ,դպրոցի տնօրեն Գերասիմ Անդրեասյանը   և գյուղի բնակիչները: Օրհնության արարողությունը նախագահում էր  Վայոց   Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը,Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը ,Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ  քահանա Ավետիսյանը  ու Գագիկ սարկավագը: Այս մատուռը  անվանվել է ի պատիվ   Սամվել Արսենյանի  փոքրիկ թոռնիկի  անունով :   Շատ սիրելով Գնդեվազ  գյուղը  բարերար Արսենյանների ընտանիքը  ամեն ինչ  անում  է ,որպեսզի  Գնդեվազ  գյուղը զարգանա :Այս մատուռը նվեր է Գնդեվազ գյուղի բնակիչներին  :

ՍԲ. Եղիշե Մատուռը

<<  Ինձ համար  դժվար  է   խոսել իմ եղբայրների մասին:Ժողովրդի մեջ  ձևավորվել է այն  թույր կարծիքը ,որ մարդիկ ինչ ,որ իրենց տարիքում եկեղեցի կամ մատուռ  են կառուցում Աստծուց ներում հայցելու համար :Ես չգիտեմ Օրբելյանների  իշխանատոհմը ,ինչ մեղքեր  էր գործել և որ մեղքերի թողության համար էր  հովանավորում հանճարեղ Մոմիկին`  հնարավորություն   տալով նրան  արարել այնպիսի հրաշք,ինչպիսին   Նորավանքն է: Ես  չգիտեմ,թե որ մեղքերի համար  էր Սյունաց իշխանուհի Սոֆիան  զոհաբերում իր վերջին  գնդօղերը ,որպեսզի կառուցի Գնդեվանքն `մեր ձորում:Եթե   Օրբելյանները  ու  Սյունաց իշխանուհի Սոֆիան  մեղքեր ունեին գործած ու  Աստծու դեմ իրենց գործած մեղքերի համար   եկեղեցիներ  էին կառուցում,ինչպիսին է  Գնդեվանքը  ու Նորավանքն է,ապա այդքանով մեղքեր  ունեն նաև իմ եղբայրները:Հոռետեսների համար կյանքի  ճանապարհը դա ` ճանապարհ է   դեպի  մահ:Ինձ համար կյանքի ճանապարհը ` ճանապարհ է  ծննունդից  դեպի  Աստված: Մեջ բերելով  Թումանյանի    հանճարեղ  խոսքերը `

Ամեն անգամ,երբ քո տվածից

Երբ մի բան ես դու ստանում

Ամեն անգամ ,երբ  տեսնում ես

Թե ինչքան  է դեռ մնում,զարմանում  եմ,

Թե ով շռայլ,ինչքան շատ ես ինձ տվել

Ինչքան դեռ պետք է տամ քեզ ,

Որ միանանք մենք նորից  խոսքերը >>,    նշեց    Արամ   Արսենյանը ,որ այս խոսքերի իմաստը  հասկացել է   55 ամյակը բոլորելուց հետո :  Արամ Արսենյանը  ասաց,որ իր  հորեղբոր   որդին    Աստծու տվածից մի բան հետ է վերադարձրել տիրոջը:Արամ  Արսենյանը    շնորհավորելով  Գնդեվազ գյուղի  բնակիչներին  ասաց,որ  այսօր մենք ունենք մի տուն   մեր գյուղում,որտեղ պխետք է   գնանք ու Աստծու հետ  խորհրդի  մտնենք ,և դա ի շնորհիվ Արսենյանների :Բացման  արարողությունից հետո    ելույթ ունեցավ  <<Գեոթիմ >> պարային համույթը   ,ինչպես նաև   նվագախմբեր :

 

Աստված պահապան բոլորիս

Սբ. Եղիշե Մատուռը

Գեոթիմ պարային համույթ

Աստված պահապան բոլորիս  Գնդեվազ գյուղը

Հեղինակ  ` Մարիանա Արշակյան  

Leave a Comment