Կարլսոնը վերադառնում է

ԿարլսոնՄի ամբողջ սերունդ դաստիարակած, խորհրդային ժամանակների շատ սիրված, ուրախ  և զվարճալի Կարլսոնը այս անգամ կհայտնվի ոչ թե փոքրիկ տղայի տանը, այլ Երևանի Պետական Երաժշտական Կամերային Թատրոնի բեմին: Սեպտեմբերի 29-ին 19:00 տեղի կունենա ռեժիսորներ Արա Թադևոսյանի և Տիգրան Ավետիսյանի «Կարլսոն» մանկական և երիտասարդական ներկայացման պրեմիերան:

«Կարլսոնը դեբյուտային աշխատանք է, միքսել ենք բնագիրը մի քանի նորույթների հետ: Քանի որ այսօր շատ են World Disney-ի մուլտֆիլմերի հիմման վրա բեմադրված ներկայացումները, մենք ցանկացանք մեր հանդիսատեսին հնարավորություն ընձեռել վերհիշելու խորհրդային մուլտֆիլմերը, իրենց մանկությունը, իսկ ներկայացման կարմիր գիծը կթողեմ գաղտնի»,- նշեց բեմադրության ռեժիսոր Տիգրան Ավետիսյանը:

Բեմադրության գաղափարը ռեժիսոր Արա Թադևոսյանինն է, ով պատասխանատու է նաև ներկայացման ակրոբատիկ հնարքների համար: Դերասաններից բացի ներկայացմանը մասնակցելու են նաև պարողներ: Հագուստի ձևավորումը հենց մուլտֆիլմինն է, երաժշտությունը՝ կոմպոզիտոր Կառլեն Հարությունյանի:

Leave a Comment