ԻնտերՎՅՈՒ` Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն` տկն. Արսենյանի հետ:

ffff

Երկու տարի է ինչ ավարտել եմ դպրոցը` Ջերմուկի ավագ դպրոցը: Երկար ժամանակ էր չէի հանդիպել ուսուցիչներիս ու տնօրենին: Եվ ահա սեպտեմբերի 1-ին որոշեցի անակնկալ այցով գնալ դպրոց: Հասնելով դպրոցի դռան մոտ` աչքերս լցվեցին, քայլերս դանդաղեցին, մի պահ թուլացա: Բոլորն այս ու այն կողմ էին վազում, աշակերտները մեծ խանդավառությամբ ու ոգևորվածությամբ սկսում են նոր ուսումնական տարին: Ուսուցիչների դեմքին նույն վառ ժպիտն էր մնացել ու այն բարի աչքերը , որ հատուկ է միայն նրանց : Հեռվում նկատեցի իմ առաջին ուսուցչուհուն` և ինձ հարազատ այն ուսուցիչներին` ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ինձ կրթելու և դաստիարակելու գործում:Տեսա նաև հեռվում կանգնած դպրոցի տնօրեն տկն. Արսենյանին : Մոտեցա նրան և անմիջապես սկսվեց ջերմ զրույցը, պատմեցի նրան, որ լրագրողական դասերի եմ հաճախում, և մեծ ցանկություն ունեմ հենց առաջին հարցազրույցս վերցնել նրանից:Իմ շատ սիրելի տնօրենը սիրով համաձայնեց պատասխանել իմ հարցերին և քանի, որ դա իմ առաջին լուրջ աշխատանքն էր լինելու ես ամենամեծ պատասխանատվությամբ անցա գործի:: Վախենում էի, արդյո՞ք կստացվի ինձ մոտ, թ՞ե, ոչ: Եվ ահա Ձեզ եմ ներկայացնում իմ վարած հարցազրույցից մի հատված, հուսով եմ, որ այն Ձեզ դուր կգա:

Ո՞ր թվականից եք դպրոցում աշխատում որպես տնօրեն:

2004 թվականից աշխատում եմ Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն, սակայն մինչ այդ դպրոցում դասավանդում էի մաթեմատիկա առարկան:Նշեմ, որ , երբ նշանակվեցի տնօրեն դպրոցը խիստ անմխիթար վիճակում էր: Ճիշտ է, դպրոցի վերանորոգման աշխատանքները սկսվել էր դեռ 2002 թվականից, այնուամենայնիվ , իմ առջև դրված պարտականությունն էր ստեղծել աշակերտների համար մի այնպիսի դպրոց, որտեղ նրանք մեծ հաճույքով կցանկանան սովորել: Եվ մենք հիմա ունենք շատ լավ, խելացի աշակերտներ, ինչպես նաև բանիմաց և իրենց գործին վարպետ ուսուցչական անձնակազմ: Եվ մենք գիտենք, որ կրթություն է գլխավորում ամբողջ զարգացման համակարգը:

Արդյոք դժվար չէ մանկավարժի համար, այսօրվա սերնդին հասցնել այն գիտելիքը, որն անհրաժետ է:

Ընդհանարապես բոլոր դպրոցներում կան աշակերտներ ովքեր սովորում կամ չեն սովորում, կա հասունացման մի տարիք` հատկապես տղա երեխաների միջավայրում որտեղ կրթությունը սկսում է նստել, հիմնականում դպրոցը ավարտելուց հետո տղա երեխաների մոտ առաջանում է ֆիզիոլոգիական զարգացման փուլը և նրանք կարծում են, որ տղամարդ լինելու համար պետք չէ լավ սովորել:Օրվա մեծ մասը անցկացնում են դրսում, ծխում են, ալկոհոլ օգտագործում և որքան էլ, որ անխուսափելի է ընկնում են վիճաբանությունների մեջ: Մենք փորձում ենք հոգեբանորեն մոտենալ և ամեն կերպ ետ պահել նրանց այդ ամենից: Այնուամենայնիվ, մենք անում են ամեն ինչ, որպեսզի բարձր պահենք դպրոցի և մանկավարժների բարի համբավը:

Ին՞չ ծրագրեր եք իրականացնում դպրոցի կրթական մակարդակը ավելի բարձրացնելու համար:

Մենք համագործակցում ենք երիտասարդական, հասարակական մի շարք կազմակերպությունների հետ: Մեր դպրոցը Վայոց Ձորում գրեթե միակ դպրոցն է, որ այդքան շատ ծրագրային ընդգրկվածություն ունի: Այս տարի ունենք 2 նոր ծրագրեր, որոնցից մեկը շուկայագիտությունն է, իսկ մյուսը` ռոբոտաշինությունը : Նշեմ, որ արդեն երկու տարի է անընդմեջ մասնակցում ենք` ,,Ժողովրդավարությունը սկսվում է քեզանից,, ծրագրին, որը զարգացնում է աշակերտների ինտելեկտն ու աշխարհայացը: Համագործակցում ենք, նաև Ջերմուկում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, ունենք նաև իրենց հետ պայամանավորվածություն` դպրոցում այդ ծրագրերը իրագորցելու հետ կապված և այլն:

Դուք նաև Ջերմուկ համայնքի ավագանու խորհրդի անդամ եք, կնշեք թե ին՞չ հիմնախնդիրներ կան քաղաքում:

Դրանք գլոբալ հարցեր են մեր քաղաքի` Ջերմուկի համար: Կան մի շարք հիմնախնդիրներ Ջերմուկի հենց Ձախափնյակ թաղամասում: Պետք է որ բակերը ասֆալտապատ լինեն, բայց մենք գիտենք, որ դրանք կապված են շատ մեծ գումարների հետ: Ցավոք մեր համայնքի բյուջեն բավարար չէ, այդ խնդիրները լուծելու համար: Մենք նաև ուզում ենք հարց բարձրացնել, որպեսզի Ջերմուկի ավագ դպրոցը դառնա միջնակարգ դպրոց: Մենք լավ գիտենք թե Ջերմուկում ձմեռը ինչպիսին է` մեկ ու կես մետր ձյուն, քամի, անանցանելի ճանապարհներ և վեց տարեկան երեխային դժվար է մեքենայով տեղափոխել մի ափից մյուս ափը:

Ջերմուկի ավագ դպրոցը արդյո՞ք իր ակտիվ մասնակցություն է ունենում քաղաքում և մարզում կազմակերպվող միջոցառումներին, տոնակատարություններին և այլն:

Մենք համագործակցում ենք Ջերմուկի քաղաքապետարանի հետ, համայնքում գործող կազմակերպությունների հետ և կազմակերպվելիք միջոցառումներին մեր դպրոցը իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում: Ինչպես նաև մասնակցում ենք հանրապետական մի շարք օլիմպիադաների և բավարար արդյունքների ենք հասնում:

Ինչ՞պիսին է դպրոցի տեխնիկապես հագեծվացությունը:

Մեր դպրոցը հագեծված է տեխնիկապես, ունենք համակարգչային դասարան, որտեղ համայնքի երեխաները հնարավորություն ունեն աշխատելու և բավարարելու իրենց հետաքրքրությունները: Ունենք հրաձգարան, մարզադահլիճ, բուֆետ աշակերտների համար: Ի ուրախություն մեզ Ջերմուկիի քաղաքապետի ` Վարդան Հովհաննիսյանի կողմից վերջերս մեծ անականկալի արժանացանք` նա մեզ էլեկտրոնային գրատախտակ նվիրեց, որի համար շնորհակալ ենք:

Ձեր բարեմաղթանքը աշակերտներին:

Քանի որ ուսումնական տարին նոր է սկսվում, ուզում եմ շնորհավորել բոլոր աշակերտներին: Ցանկանում եմ , որ նոր ուսումնական տարին սկսեն գերազանց գնահատականներով և լինեն կարգապահ աշակերտներ:

 

 

Հեղինակ` Նարեկ Միրզոյան

Jermuk news լրատվական

ԻնտերՎՅՈՒ

http://jermuknews.do.am/news/intervyow_96_jermowki_avag_dproci_tno_39_ren_96_tnk_arsenyani_het/2013-09-05-3

Leave a Comment