Պաշտոնյաների անօրինական որոշումներն ու կոռուպցիան խժռում են Երևանի հանրային տարածքներն ու ոչնչացնում քաղաքային մշակույթը

Oxakadsev aygu karucapatum Khanjyan«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացվում է Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովի 24.09.2012թ. նիստին անհետաձգելի առաջարկ-պահանջներ (բոլոր փաստերը և առաջարկները հավաքվել են բացառապես քաղաքացիների ջանքերով, որոնք ստիպված են պաշտպանել հանրային տարածքը պաշտոնյաների փոխարեն):

 Մաշտոցի պուրակը քաղաքացիների համառ պայքարի գնով պաշտպանելուց և, հակառակ մասնավոր ու բիզնես շահերին, այդ պուրակը հանրությանը վերադարձնելուց հետո, անհրաժեշտ է, որ երևանցիները ամենուր տեր կանգնեն իրենց բակերին, հանրային զբոսայգիներին և մասնակցեն դրանց վերաբերվող բոլոր որոշումների ընդունմանը:

Ելնելով ստորև թվարկված և լուսանկարված այն հարյուրավոր խախտումներից, որոնք արձանագրվել են ակտիվ քաղաքացիների կողմից, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ներկայացնում է հետևյալ առաջարկ-պահանջների ցանկը` Երևանի քաղաքային մշակույթի մաս կազմող հանրային տարածքները պահպանելու և քաղաքին սպառնացող էկոլոգիական աղետը կանխելու համար:

Ելնելով այն իրողություններից, որ.

– Երևանում հանրային զբոսայգիներն ու կանաչը կազմում են քաղաքաշինական նորմերով սահմանված չափի ընդամենը 20 տոկոսը, շարունակում են նվազել և քաղաքում այլևս բավարար թթվածին չի արտադրվում այդ կանաչ գոտիներում,

– Երևանում քաղաքաշինական որոշումներ ընդունողներն ու պատասխանատուները, շատ հաճախ կոռուպցիոն գործարքներին և սեփական շահերին նախապատվություն տալով, դեռևս չեն պահպանում ՀՀ օրենսդրությունն ու քաղաքաշինական նորմերը, ինչի արդյունքում ՀՀ շարքային քաղաքացիները ստիպված են թողնել իրենց բուն զբաղմունքն ու վազել այս կամ այն ապօրինի շինարարությունը հանրային կանաչ գոտիներում կանգնեցնելու համար,

-Երևանում այլևս չկան բավարար ծառեր մեր թոքերի համար թթվածին արտադրելու համար (անհրաժեշտ 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ քիչ կանաչ տարածք): Եթե հաշվի առնենք նաև քաղաքի բնակլիմայական պայմանները, ըստ որի Երևանին բնորոշ է չոր մայրցամաքային կլիման և այն գտնվում է օշինդրային կիսաանապատի գոտում, առավել կարևորվում է կանաչ տարածքների անհրաժեշտությունը՝ քամիներից պաշպանելու, օդը խոնավացնելու, փոշուց և թունավոր նյութերից մաքրելու համար,

– Երևանը որպես մայրաքաղաք անցած 20 տարիների ընթացքում կորցրել է իր քաղաքային մշակույթի և ինքնության կարևոր տարրերը, քանի որ հանրային կանաչ տարածքները ստորադասվել են մասնավոր տնտեսվարողների շահերին, ապա դրանք համատարած կերպով օտարվել, անխնա ոչնչացվել` խեղաթյուրելով հանրային տարածքների նպատակային նշանակությունը,

– Երևանի և քաղաքի բնակիչների կենսական շահերից ելնելով` քաղաքի կանաչ և հանրային գոտիների օտարման հաշվին համայնքային բյուջեի համալրումը այլևս չի կարող շարունակվել և վտանգի տակ է դնում Երևանի կայուն զարգացումը:

– Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքի շեղումները և կանաչ տարածքների ապօրինի կառուցապատումները հասնում են ահռելի չափերի և անհրաժեշտ են վճռական քայլեր Երևանը գլխավոր հատակագծի պահանջներին համապատասխանեցնելու համար,

մենք` Երևանի շահագրգիռ բնակիչներս, ներկայիս քաղաքաշինական քաոսը կանգնեցնելու համար և հենվելով այս ամբողջ ընթացքում քաղաքացիների ու մասնագետների կարծիքների վրա, առաջարկում և պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից կատարել հետևյալ հիմնական քայլերը.

1. Համատարած արգելք դնել Երևանի ամբողջ տարածքում գտնվող և համայնքին պատկանող բոլոր կանաչ գոտիների օտարումների վրա, ինչպես նաև այլևս աճուրդներ չանցկացնել այդ հողերն օտարելու համար, դրանց մի մասը հայտարարել արգելոցային գոտիներ,

2. Ավագանու առաջիկա նիստերին կրկնապատկել 2013 թվականի Երևանի բյուջեում կանաչ տարածքների համար հատկացվող գումարը, բայց փոխել այդ միջոցները ծախսելու փիլիսոփայությունը. դրանք ծախսել ոչ թե կարճաժամկետ գեղեցկացման, այլ երկարատև էկոլոգիական վերականգնման և ծառաշատ գոտիների տևական խնամքի վրա,

3. Մաշտոցի պուրակի օրինակով Երևանի բոլոր մյուս հանրային այգիները ու պուրակները բարեկարգել համայնքային միջոցներով և բացառել դրանցում սրճարանների և հատկապես բետոնե կառույցների տեղադրումը,

4. Ցանկացած մեծ ու փոքր քաղաքաշինական որոշումից և հողահատկացումից առաջ քաղաքապետարանի կողմից ակտիվ իրազեկել տվյալ տարածքի բնակչությանը և կազմակերպել հանրային լսումներ տվյալ նախագծի շուրջ,

5. Հանրային զբոսայգիներում մասնավոր ընկերությունների հետ բարեկարգման և շահագործման պայմանագիր կնքել միայն այն դեպքում, եթե մասնավորը հանրության հետ կհամաձայնեցնի առաջարկվող նախագիծը և կպարտավորվի զբոսայգին շահագործել Երևանի համայնքի հետ պայմանագրով ամրագրված խիստ կանոնների համաձայն, որոնք կպահպանեն այգու նպատակային նշանակությունը,

6. Ծաղիկապատման գործողություններից անցում կատարել առավելապես Երևանի ծառաշատ այգիների և պուրակների խնամքի,

7. Էկոլոգիական հանձնաժողովին ներկայացնել «Կանաչապատում ՓԲԸ»-ի կողմից կատարվող բոլոր ծախսերի և Երևանի բյուջեից կատարվող ծախսերի մասին մանրամասն և ամբողջ տեղեկատվությունը, այն թափանցիկ ու հասանելի դարձնել բոլորի համար, քանի որ խոսքը գնում է հանրային միջոցների մասին,

8. Երևանի կենտրոնական և ծայրամասային զբոսայգիներն ազատել մասնավոր տնտեսվարողների կողմից կառուցված բետոնե կառույցներից, գտնել նոր լուծումներ, չերկարաձգել ավարտվող պայմանագրերը, խզել այն պայմանագրերը, որոնց դեպքում դա հնարավոր է,

9. Հնարավորինս հանրությանը ետ վերադարձնել նախկինում 90-ականներին և 2000-ականներին Գլխավոր հատակագծի խախտումներով կամ ապօրինաբար օտարված մեծամասշտաբ կանաչ տարածքները,

10. Առաջնահերթ դադարեցնել որևէ կառուցապատում և վերականգնել հետևյալ տարածքները. Նորքի անտառից մնացած հատված, Մոնումենտի անտառից մնացած հատված, Ավանի հին և նոր հատվածների միջև գտնվող անտառածածկ գոտի, Դալմայի այգիները` մշակելով դրանց համար հատուկ պահպանման ծրագրեր,

11. Սահմանազատել Կենտրոնի և մյուս վարչական շրջանների միջև մնացած մեծ անտառածածկ հատվածները և դրանք հայտարարել անձեռնմխելի հանրային կանաչ գոտիներ,

12. Ստուգել և բացահայտել նախկինում ապօրինաբար սեփականաշնորհված հանրային կանաչ տարածքների, այգիների և պուրակների մասին որոշումների օրինականությունը և ապօրինության մասին հիմքերի առկայության դեպքում իրավական քայլեր ձեռնարկել դրանց իրավական կարգավիճակը հստակեցնելու համար,

13. Վերջ դնել այն արատավոր պրակտիկային, ըստ որի հանրային պուրակների որոշակի տոկոս կառուցապատման թույլտվությունից հետո նույն չափով կրկին կառուցապատվում է մնացած այգին, ինչի արդյունքում արդեն իսկ ոչնչացվել են Երևանի մեծածավալ հանրային այգիներ և պուրակներ,

14. Հանրային զբոսայգիները բարեկարգել համայնքային միջոցներով, իսկ մասնավոր ներդրողների կամ արդեն սեփականաշնորհված կամ վարձակալության տրված, բայց հանրության կողմից օգտագործվող կանաչ գոտիների համար սահմանել օգտագործման հատուկ կանոններ,

15. Ստեղծել Երևանի վարչական շրջանների կանաչ գոտիները և այգիները միացնող անընդհատական հետիոտն ճանապարհներ` հետիոտն և հեծանվային ընթացքի անխափան շարժման համար,

16. Մաշտոցի պուրակի օրինակով բարեկարգել նաև պողոտայի աջ կողմում գտնվող պուրակը, այն լիարժեք պահպանելով իր ամբողջ տարածքի սահմաններում, ինչը նախատեսված է Գլխավոր հատակագծում, նույնը կիրառել Երևանի մյուս հանրային զբոսայգիների անխնամ հատվածների նկատմամբ,

17. Երևանի գլխավոր ճարտարապետին զերծ պահել սեփական ստեղծագործական նախագծերի իրականացումից, այդ նպատակով պաշտոնի չարաշահումից ու շահերի բախումից, և գլխավոր ճարտարապետին վերապահել բացառապես հսկողությունը քաղաքաշինական օրենքների պահպանման նկատմամբ և օրենքով սահմանված մյուս գործառույթները,

18. Հրավիրել բոլոր ճարտարապետական գրասենյակներին կամավոր և սեփական նախաձեռնությամբ մրցույթներ իրականացնելու Երևանի տարբեր հանրային գոտիների համար յուրօրինակ նախագծումների համար և ապահովել ազատ և արդար մրցակցությունը ճարտարապետների համար, ինչպես նաև հանրության մասնակցությունը այդ քննարկումներին,

19. Բոլոր քաղաքաշինական որոշումներն ընդունելիս ղեկավարվել բացառապես Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքով և շտկել նախկինում թույլ տրված շեղումներն ու սխալ կառուցապատումները, դադարեցնել ապօրինի կառույցների օրինականացման գործընթացը,

20. Կատարել օրենսդրական փոփոխություններ մասնավորապես վարչական օրինախախտումների, քաղաքաշինական նորմերի և պետական մարմինների միջև լիազորությունների ավելի արդյունավետ բաժանման ոլորտում: Սահմանել առավել խիստ շինարարական նորմեր, ըստ որոնց շինարարության ժամանակ հատուկ պաշտպանություն կապահովվի շինհրապարակում գտնվող ծառերի և կանաչ տարածքի հանդեպ,

21. Առաջնորդվել Երևանում որպես մայրաքաղաք լայնարձակ զբոսայգիներ և մեծածավալ ծառածածկ վերականգնողական ու հանգստի գոտիներ ստեղծելու քաղաքականությամբ և Ալեքսանդր Թամանյանի «Քաղաք-այգի» հայեցակարգ-տեսլականով,

22. Քաղաքացու լիարժեք մասնակցությունը ապահովելու համար` հետևել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխի դրույթների պահպանմանը,

23. Վերը նշված մոտեցումներն ու սկզբունքները ամրագրել Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումներում:

Համառոտ ձևակերպելով մեր առաջարկները, դրանք իրենցից ներկայացնում են հետևյալը. քաղաքացիների կողմից լիարժեք և իրական հսկողություն, հանրային տարածքի խնամք համայնքի միջոցներով, հանրային տարածքների ֆունկցիոնալ նշանակության պահպանում և հանրության իրական մասնակցություն քաղաքաշինական բոլոր որոշումներից առաջ, ինչպես նաև հանրային միջոցների ծախսման թափանցիկություն:

Ստորև ներկայացվող առանձին փաստերը վկայում են Երևանում քաղաքային մշակույթի անկման, պաշտոնյաների կողմից օրենքի ոտնահարումների և սեփական պարտականությունների չկատարման համատարած լինելու մասին: Այսպես անընդհատ մասնավոր շահին են զոհաբերվում հանրային տարածքները: Միայն վերը նշված արմատական քայլերը կարող են փրկել Երևանը էկոլոգիական աղետից և դարձնել այն մայրաքաղաքին արժանի բարձր մշակույթի քաղաք: Այլապես առանձին սրբագրումները կամ նույնիսկ էկոլոգիական հանձնաժողովի ստեղծումը կմնան միայն լավ ցանկություններ և կկրի ձևական բնույթ:

Կից լուսանկարներով ներկայացվում են առանձին դեպքերին և տարածքներին վերաբերվող հետևյալ նյութերը, հիմնախնդիրները և առաջարկները.

1. ՑԱՆԿ

ոչնչացված և ոչնչացման եզրին գտնվող կանաչ տարածքների լուսանկարներ, հասցեներ, նկարագրություն և դրանց վերականգնման անհետաձգելի անելիքները` լուծման մոտավոր առաջարկներով

2. Երևանում շինարարական աշխատանքների ժամանակ ծառերը և կանաչ հատվածը վնասելու համատարած դեպքերը

3. Այգիներում և այլ կանաչապատ հատվածներում ծառերի և բուսականության նկատմամբ անխնա և բարբարոսական վերաբերմունքի այլ դեպքեր

ներկայացվում է Երևանի քաղաքապետարանի

էկոլոգիական հանձնաժողովի 24.09.2012թ. նիստին

ՈՉ ԼՐԻՎ ՑԱՆԿ

ոչնչացված և ոչնչացման եզրին գտնվող կանաչ տարածքների. լուսանկարներ,

հասցեներ, նկարագրություն և դրանց վերականգնման համար անհետաձգելի անելիքներ ու

լուծման մոտավոր առաջարկներ «Մենք ենք այս քաղաքի տերը» ք/ն կողմից

բոլոր տվյալները հավաքվել են ակտիվ  քաղաքացիների ջանքերով

 Օղակաձև զբոսայգի, Ժոզե սրճարանի ետնամասում սկսված նոր բետոնապատում, որը հակասում է այգու ֆունկցիոնալ նշանակությանը

 

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝ տես գլխավոր հատակագիծը

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել՝ ելնելով Երևանի գլխավոր կանաչ գոտու՝ Օղակաձև այգու ֆունկցիոնալ նշանակությունից ըստ Գլխավոր հատակագիծ-օրենքի

Oxakadsev Gnuni

 

 

 

 

 

 

Կոմիտասի 26 , մի քանի տարի առաջ կանգնեցված բետոնապատում, բայց տարածը մինչ օրս այս վիճակում է

 

Ներկայիս վիճակը՝ ցանկապատված է, շինարարություն չկա

Իրավական կողմը՝ Գլխավոր հատակագծում կանաչ քառակուսի է

Նախաձեռնության պահանջը՝

Գտնել իրավական լուծում և Արաբկիրի վերջին քառակուսիներից մեկը վերադարձնել հանրությանը

Komitas 26

 

 

 

 

 

 

3. Ավան / Նոր Նորք կամրջին կից կանաչ կղզում ապօրինի և անհեթեթ շինարարություն

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել, քանի որ տարածքը կանաչ գոտի է

Avan Nor Nork kamurj

 

 

 

 

 

4. Րաֆֆու 19

 Ներկայիս վիճակը՝ վտանգված է, առայժմ շինարարություն չի ընթանում

Իրավական կողմը՝ նամակագրություն է ընթանում քաղաքապետարանի հետ

Նախաձեռնության պահանջը՝ կասեցնել տարածքի կառուցապատման բոլոր թույլտվությունները, այգին թողնել հանրությանը

 Raffu 19 vtangvac

 

 

 

 

5. Գայի պողոտային կից հանրային այգի , վիշապների պուրակի հարևանությամբ, գրեթե ավարտված է

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝ Գլխավոր հատագծի համաձայն այդ տեղում կանաչ գոտի է

Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել Գայի պողոտայի ամբողջ երկայնքով շինություններով կառուցապատումը և բարեկարգել Նոր Նորքի կանաչ օղակը

  1. Շրջանային, Հերացու փողոցի ն կից կանաչ գոտու զավթում և բետոնապատում

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել

Heratsi

 

 

 

 

 

7. Դավիթաշենի հանրային այգին ժամանակին ապօրինի սեփականաշնորհվել է, հետո վաճառքի դրվել, հիմա. այգու ծայրի հատվածը` դեպի մայթ, ըստ երևույթի վաճառվել է մեկ այլ անհատի ու հիմա շինարարություն են սկսել, երևի հերթական խանութն են կառուցում:

Ներկայիս վիճակը՝ Դեռ ծառահատվել ու կառուցապատվում է այգու մի հատվածը միայն, վտանգ կա, որ ամբողջ այգին կհայտնվի բետոնացման վտանգի տակ

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ վերականգնել այգին որպես հանրության համար հանգստի գոտի

Davitashen

 

 

 

 

 

 

 

8. Օղակաձև այգին այլանդակող շենք: Սրա շահագործումը իսկական կաթվածի է հասցնելու Երևանի գլխավոր կանաչ գոտին

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝

Oxakadsev aygu karucapatum Khanjyan

 

 

 

 

 

 

 

9. Մոնումենտի անտառածածկ գոտու բետոնապատում

Ներկայիս վիճակը՝ մի մասը կառուցապատված է էլիտար տներով, իսկ մյուս մասը գտնվում է կառուցապատման վտանգի տակ

Իրավական կողմը՝ տես գլխավոր հատակագիծը

Նախաձեռնության պահանջը՝ գծել Մոնումենտի նախկինում անտառածածկ լանջի մնացած հատվածը և այն դարձնել արգելագոտի` վերականգնելով խիտ անտառը, առանց որի Երևանը շնչահեղձ կլինի

Monumenti kanach goti

 

 

 

 

 

 

 

10. Կոմիտաս փողոց , մեկ տարի առաջ կանգնեցված մայթի բետոնապատում, բայց տարածքը մինչ օրս այս վիճակում է

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ բարեկարգել տարածքը, վերականգնել մայթեզրի կանաչ հատվածը

Komitas poxoc

 

 

 

 

 

 

11. Ավանի ունիվերսամի հարևանությամբ նոր կանաչ հանրային տարածքի բետոնապատում

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել Ավանի մնացած կանաչ գոտիների հատվածական բետոնապատումը

Avan Universam

 

 

 

 

 

 

12. Գայի պողոտայի սկզբնամաս, սրճարանի բետոնապատում

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել բետոնե կառույցները

Gai poxota srcharan

 

 

 

 

 

 

13. Ուսանողական այգու բետոնապատում, այլանդակ զվարճանքի կենտրոն Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցասրահի պատուհանի տակ

Ներկայիս վիճակը՝ կառուցված է

Իրավական կողմը՝ հակասում է գլխավոր հատակագծին և մի շարք օրենքներին, կառուցվել է հանրության կամքին հակառակ, ՀՀ բոլոր ատյանի դատարանները մերժել են 114 քաղաքացիների հայցը, 20000 քաղաքացիների ստորագրություններ մնացել են անպատասխան ՀՀ բարձրաստիճան չորս պաշտոնյաների կողմից

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել ապօրինի և Ազգային գրադարանի գործունեությունը խոչընդոտող կառույցը

Usanoxakan aygi 2

 

 

 

 

 

 

14. Օղակաձև այգի, տրիումֆի նոր հարկերի ավելացում բետոնե ամուր կոնստրուկցիաներով

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝ տես Գլխավոր հատակագիծը

Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել բետոնապատումը

Oxakadsev Triumph srcharan

 

 

 

 

 

 

 

 

15.  Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 11 շենքին կից կանաչ գոտի

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է, բետոնապատվում են ծառարմատներ

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ ազատել կանաչ գոտին ապօրինի կառույցներից

Davitashen 2

 

 

 

 

 

 

16. Ուսանողական այգու բետոնապատում, Աբովյան փողոցի կողմից սրճարանը բետոնապատել է այգու լրացուցիչ հատվածներ

Ներկայիս վիճակը՝ բետոնապատված է, չի օգտագործվում

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել բետոնե ծածկույթը կանաչ հատվածից

Usanoxakan aygi 1

 

 

 

 

 

17.  Էրեբունի համայնքի Նուբարաշենի և Նոր Արեշի 50-րդ փող. արանքում գտնվում է գործող կանաչապատ մանկական այգի, որտեղ կային ճոճանակներ, նստարաններ, սղարան եւ որը տարիներ շարունակ եղել է համայնքի բնակիչների հանգստյան վայրը

Սակայն 2010 թվականից այգին զավթում են: Այգու մեջտեղով միջնապատ են կանգնեցրել, բաժանել երկու մասի: Կառուցել են  երկու հատ «մոյկա ու վուլկանիզացիա», մի հատ խորոված քյաբաբնոց: Ընդ որում մոյկաները գրավել են հետիոտնի համար նախատեսված մայթը որտեղ կայանում են իրենց հաճախորդների մեքենանաերը: Չնայած դրան մարդիկ շարունակում էիր օգտվել այգուց:

Ներկայիս վիճակը՝  Մոտ մեկ ամիս առաջ այգու «տերերը» որոշում են որ ամբողջ այգին պիտի իրանցով անեն: Սկսում են նոր օբյեկտ կառուցել հենց այգու դիմացի հատվածում՝ երկու մոյկաների արանքում: Բողոքների հիման վրա շինարարությունը ժամանակովարապես կանգ է առել՝ չնայաղ երեք կողմից պատը կանգնեցրել են: Ջարդում հանում են նստարանները, ճոճանակները, սղարանը (Թաղապետարանը պնդում է որ սա բարեկարգման աշխատանքներ են): Հողը հարթեցրել են նաեւ այգու հետին մասում. մի օբյեկտ էլ այդտեղ են ուզում կառուցել:

Բնակիչները դիմել են.

1. Քաղաքապետարան՝ իրավաբանական եւ քաղաքաշինական վարչություն տեղեկատվության պահանջով: Մի քանի օր առաջ ինձ զանգահարեց քաղաքաշինության վարչության պետ  Հայկ Ասատրյան, ասաց որ խնդրով զբաղվում են: Քաղաքապետին ծանոթացրել է խնդրի հետ, հրահանգել է վերակառուցել այգին եւ ծառատունկ կազմակերպել: Քաղաքապետարանից պատասխան է ստացվել, որ «հիշյալ շենքի ետնամասում  գտվող տարածքում որեւէ քաղաքաշինական գործունեություն չի իրականացվում: » Իսկ այդ նույն շենքի կողքը լավ էլ իրականացվում է:

2. Քաղաքաշինության նախարարություն. պատասխանել են կարճ-կոնկրետ՝ որեւէ շինարարական գործողություն չի իրականցվում:

Փաստերն այլ բան են ասում

Բնակիչները պահանջում են.

1. Այգին բերել նախկին տեսքի եւ վերադարձնել համայնքի բնակիչերին

2. Քրեական պատասխանատվության ենթարկել այն բոլոր անձանց ովքեր պատասխանատու են այգու ավիրման համար:

Nubarashen Nor Aresh 50

 

 

 

 

 

 

18. Այգին գտնվում է Աբելյան 6/1 հասցեյում գտնվող շենքի դիմաց՝ “Հայբուսակ” համալսարանի ու “IT Park” շենքերի միջնամասում:

Ներկայիս վիճակը՝ Հիմա արդեն մոտ 3 մ խորությամբ մեծ փոս են փորել:

Իրավական կողմը՝ ցույց են տվել քաղաքապետարանից թույտվությունը ստորագրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից

Նախաձեռնության պահանջը՝ չկառուցապատել հանրային կանաչ տարածքը

Abelyan 6-1

 

 

 

 

 

 

 

19. Նորքի անտառապուրակ. Նորքի լանջ` ոչնչացված անտառածածկույթով

Ներկայիս վիճակը՝ մասնավորը գնալով ներխուժում և զավթում է Նորքի անտառի մնացած հատվածը

Իրավական կողմը՝ Գլխավոր հատակագծի կոպիտ խախտումներ և այլ իրավախախտումներ են տեղի ունեցել

Նախաձեռնության պահանջը՝ գծել Նորքի նախկինում անտառածածկ լանջի մնացած հատվածը և այն դարձնել արգելագոտի` վերականգնելով խիտ անտառը, առանց որի Երևանը շնչահեղձ կլինի

Norki antarapurak 1

 

 

 

 

 

 

 

 

 

20. Չարբախ, կառուցապատում կանաչ հանրային տարածքում

Ներկայիս վիճակը՝ կառուցվում է

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել բետոնե ծածկույթը կանաչ հատվածից

21. Աբովյան փողոց, Թումանյան և Սայաթ Նովա փողոցների հատվածում խախտված է Աբովյանի ճեմուղին

Ներկայիս վիճակը՝ բետոնապատված է կիսակառույցներով և աղբանոցի է վերածվել

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել կառույցները և վերականգնել Աբովյան փողոցի ֆունկցիոնալ նշանակությունը որպես Երևանի գլխավոր ճեմուղի

Abovyan chemuxi 1

 

 

 

 

 

 

 

 

22. Գայի 28 հասցեի բնակիչները կանգնեցրել են իրենց կանաչ բակային տարածքին սպառնացող շինարարությունը

Ներկայիս վիճակը՝ շինարարությունը դադարեցված է, սակայն առկա է վերսկսման վտանգ. բնակիչները ստիպված են եղել ինքնուրույն քշել շինարարներին, ոստիկանություն է եկել, քաշքշուկ է տեղի ունեցել, քաղաքապետարանը դեռևս չի պատասխանել

Իրավական կողմը՝

կապիտալ շինարարությունն այս տարածքում ապօրինի է և չի համապատասխանում գլխավոր հատակագծին, խախտվել է քաղաքաշինության մասին օրենքի հասարակության մասնակցության մասին հոդվածը

Նախաձեռնության պահանջը՝ արգելել շինարարությունը տվյալ բակային տարածքում

 Gayi poxota 28

 

 

 

 

 

 

 

 

 

23. Սուրենյանց փողոցի այգին շինարարության վտանգի տակ է

Ներկայիս վիճակը՝ բնակիչների կամքին հակառակ վերջերս փոխվել է կարգավիճակը` այգուց դեպի բնակավայրային

Իրավական կողմը՝

Բնակիչները դիմել են դատարան, ընթանում է դատավարություն, խախտվել է քաղաքաշինության մասին օրենքի հասարակության մասնակցության մասին հոդվածը

Նախաձեռնության պահանջը՝ արգելել շինարարությունը տվյալ տարածքում և վերականգնել պուրակը

 Surenyants purak

 

 

24. Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների տեղում Աբովյանի ճեմուղին վերականգնված չէ, այնտեղ գործում է սրճարան, իսկ ստորին հատվածում կառուցվում է զուգարան և մի քանի ծառեր դեռ չեն ազատվել և գտնվում են բետոնի ճիրաններում են

 

Ներկայիս վիճակը՝ բետոնապատված է կիսակառույցներով և աղբանոցի է վերածվել

 

Իրավական կողմը՝ տես Երևանի գլխավոր հատակագիծը

 

Նախաձեռնության պահանջը՝ լիարժեք վերականգնել Աբովյան փողոցի ճեմուղին համաձայն Գլխավոր հատակագծում նշված ֆունկցիոնալ նշանակության

Abovyan chemuxi 2

 

 

25. Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող անտառը 2 օրվա ընթացքում հողին է հավասարեցվել (18.09.2012)

 

Ներկայիս վիճակը՝

 

Իրավական կողմը՝

 

Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել ոտնձգությունները անտառածածկ հատվածի նկատմամբ

 

 

 Fizikai institut

26. Ավանի Բաբաջանյան փողոցի երկայնքով կառուցապատվում է ամբող կանաչ գոտին

 

Ներկայիս վիճակը՝ կիսակառույցներ

 

Իրավական կողմը՝

 

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել կառույցները և պահպանել փողոցի երկայնքով ձգվող կանաչ տարածքը

 

 

Avan Babajanyan

 

27. Իսահակյան  28 հասցեում հերթական օբյեկտն է կառուցվում և կտրվել է հսկայական ծառ

 

Ներկայիս վիճակը՝ շինարարություն է ընթանում

 

Իրավական կողմը՝ չի իրազեկվել

 

Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել հերթական շինարարությունը հանրային տարածքի հաշվին

 

 

Isahakyan 28 

28. Անգլիական այգում նախատեսված ապօրինի շինարարություն

 Ներկայիս վիճակը՝ փորված է փոսը

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել Անգլիական այգու տարածքում ապօրինի շինարարությունը և այգին վերադարձնել հանրությանը

29. Գլխավոր պողոտա-Մաշտոցի պուրակ. Երևանի գլխավոր ճեմուղի, պրոմենադ

 Ներկայիս վիճակը՝ գտնվում է խիստ անմխիթար վիճակում, չի ծառայում իր ֆունկցիոնալ նշանակությանը

Իրավական կողմը՝ Գլխավոր հատակագիծ

Նախաձեռնության պահանջը՝ Բարեկարգել Երևանի գլխավոր պողոտան որպես հիմնական ճեմուղի Մաշտոցի պուրակի օրինակով

 Glxavor poxota

 

 

30. Կարմիր բլուրը վերածվել է աղբավայրի` լինելով պատմամշակութային հիմնական վայրերից մեկը

 

Ներկայիս վիճակը՝ գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում, չի բարեկարգվում

 

Իրավական կողմը՝

 

Նախաձեռնության պահանջը՝ Պատմամշակութային և հանրային տարածքը բարեկարգել և բերել խնամված տեսքի

 

Karmir Blur

 

31. Դալմայի այգիներ

 

Ներկայիս վիճակը՝ կառուցապատվում է ճանապարհներով և այլ շինություններով

 

Իրավական կողմը՝

 

Նախաձեռնության պահանջը՝ պահպանել Դալմայի այգիները հնարավորինս մեծ մակերեսով որպես դարերի պատմություն ունեցող պատմամշակութային հուշարձան, հատուկ կարգավիճակ շնորհել Դալմայի այգիներին և վերականգնել այն` դարձնելով Երևանի հիմնական ծառածածկ գոտիներից և թոքերից մեկը (անհրաժեշտ է պետական մոտեցում և քաղաքապետի հատուկ որոշում). Դադարեցնել Դալմայի այգիների կառուցապատումը

Dalmai Ayginer

 

 

32. Կոմիտասի անվան զբոսայգին գտնվում է անմխիթար վիճակում

 

Ներկայիս վիճակը՝ անբարեկարգ է, զբոսայգու ծառերն ու կանաչը ոչնչացվում են

 

Իրավական կողմը՝

 

Նախաձեռնության պահանջը՝ վերականգնել և բարեկարգել տարածքը որպես լիարժեք հանրային զբոսայգի

 

 

Kom aygi 33. Մերգելյան պուրակը Արաբկիրի փոքրաթիվ զբոսայգիերից մեկն է և ամբողջովին կառուցապատված է

 Ներկայիս վիճակը՝ զբոսյգում խցկված են բազմաթիվ շենքեր, կրպակներ և սրճարաններ

Իրավական կողմը՝

Նախաձեռնության պահանջը՝ ազատել հանրային զբոսայգին բետոնե կառույցներից

 

 

                           

 

 

Mergelyan purak

34 Սարյան 22 կրպակը խախտում է անխափան երթևեկությանը

 Ներկայիս վիճակը՝ կրպակը չի գործում

Իրավական կողմը՝ քաղաքացիների կողմից մանրամասն հիմնավորվել է այդ կրպակի ապօրինությունը

Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել կրպակը

 

 

 

 

 

Saryan

35. Օղակաձև զբոսայգու չվարձակալված հատվածները գտնվում են լքված ու անբարեկարգ վիճակում, իսկ մնացածը բետոնապատված է և զբոսանքի համար ոչ պիտանի

 

Ներկայիս վիճակը՝ Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով չկա զբոսանքի և հանգստի համար պիտանի տարածք, քաղաքի գլխավոր կանաչ օղակը չի կատարում իր կարևոր գործառույթը

 

Իրավական կողմը՝ Գլխավոր հատակագիծ

 

Նախաձեռնության պահանջը՝ բարեկարգել հանրային միջոցներով Մաշտոցի պուրակի օրինակով և ազատել հանրային զբոսայգին բետոնե կառույցներից

Oxakadsev zbosaygi

 

 

 

 

 

 

 

 

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Leave a Comment