ԻՍԿԱԿԱՆ ՔԱՈՍ ԿՈՄԻՏԱՍ 5-ում

Фото0619 Կոմիտաս 5 ա, 7 և 9 շենքերի բնակիչները շարունակում էին բոյկոտել նշված շենքերի հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի շինարարությունը: Բնակիչներին էին միացել ակտիվիստների խմբեր, որոնք շենքերի բնակիչների հետ միասին մի քանի ժամ դիմադրություն էին ցույց տալիս դեպքի վայր ժամանած ոստիկաններին և կարմիր բերետավորներին, ովքեր պարզապես առանց երևէ բացատրության կամ պատճառաբանության ձերբակալում և բռնի ուժով բաժին էին տանում պայքարող քաղաքացիներին:

<<Խախտում են հասարակական կարգը, բան ու գործ չունեն` եկել ասֆալտին են փռվել, մեքենաներն էլ չեն կարողանում անցնեն, գնացեք ուրիշ տեղ փռվեք>>,- բողոքում էին ոստիկանները և շարունակում բռնի ուժ կիրառելով`  հեռացնել քաղաքացիներին փողոցից կամ պարզապես ձեռբակալում էին, ուղղակի բացականչելով. <<Հլը դու էլ արի>>:

Այդպես <<բախտի բերմամբ, թե պատահմամբ>> ձերբակալվեցին երեք սիրիայի քաղաքացիներ, ովքեր, պարզապես, օգտվելով խոսքի ազատության իրենց իրավունքից, հայտնեցին իրենց կարծիքը.<<Սիրիայում շատ բան ենք տեսած, բայց էսպես բան տեսած չէինք, հայը հային ինչ՞ու կոչնչացնե>>:

Պայքարի դուրս եկած քաղաքացիներին անհանգստացնում էր նաև <<գրաժդանսկի>> հագնված անհայտ անձի ներկայությունը, ով բացահայտ կերպով ոստիկաններին հրամաններ էր արձակում, թե ում ձերբակալել: Անհայտ անձի ինքնությունը այդպես էլ մինչև վերջ հայտնի չդարձավ, ոստիկաներն էլ հրաժարվեցին անուն ազգանուն նշելուց, քաղաքացիներն էլ սկսեցին կասկածել, որ իրավիճակը իր ձեռքն է վերցրել հենց նորակառույցի օլիգարխ սեփականատերը:

Նշենք նաև,  որ Կոմիտաս 5 հասցեում ոստիկանների կողմից միայն մեկ ժամվա ընթացքում բերման են ենթարկվել 10-12 քաղաքացիներ:

 

 

 

Leave a Comment