Անմոռանալի օրեր Սիրանույշ ճամբարում

<<Սյունիք –Զարգացում>> հասարակական կազմակերպությունը  շվեյցարական կազմակերպության  հետ համատեղ   իրականցրեց ամառային ճամբարանային ծրագիր  ` Հայաստանի,Վրաստանի  և Աբխազիայի 16-ից  18 տարեկան դեռահասների   համար  :Այս տարի ինչպես նախորդ տարիների նման ծրագիրը անցկացվեց երկու փուլով;Առաջին փուլը  անցկացվեց Վրաստանի Ախալդաբա ճամբարում `  Բորժոմիի շրջանում ,որին մասնակցեցին 15 հայ  երիտասարդներ,15 վրացիներ,15 աբխազներ  ր 15  վրաստաբաբնակ  ադրբեջանցիներ  ` Մառնեուլի շրջանից: Երկրորդ փուլը  անցկացվեց  օգոստոսի 4-ից  մինչև օգոստոսի 16-ը  Հայաստանի  Վայով Ձորի մարզի Սիրանուշ ճամբարում ,որին մասնակցեցին  30 հայ  և  30 վրացի երեխաներ   :Ճամբարում   երեխաների օրը շատ հետաքրքիր էր անցնում:Ճամբարում  կազմակերպվում էին միջոցառումներ  ,ինչպես նաև   անցկացվում էին   վերապատրաստման դասեր   Հայաստանում   հայ և վրացի երիտասարդների համար ,իսկ Վրաստանում   հայ , վրացի,աբխազ  և  վրաստանաբնակ     երեխաների համար  Վրաստանի լիդերների  կողմից  :

Սիրանույշ

<<Սյունիք –Զարգացում >>հասարակական կազմակերպությունը   համագործակցում է   Կալիֆորնիայի   <<Հայ Ատամնաբույժների ասոցիացիայի հետ>> ,որի  կողմից Սիրանուշ ճամբարում    ատամնաբուժական կլինիկա է բացվել, նորագույն տեխնոլոգիաներով  :Ծրագրի ընթացքում Սիրունուշ  ճամբարում   բոլոր  երիտասարդները  ստացան ատամնաբուժական  խնամք  :

Ծրագրի հիմանական նպատակն էր  զարգացնել հայ,վրացի երիտասարդների մեջ   խաղաղության ձգտման վարքագիծը  :Ճամբարում   Հայաստանի  և Վրաստանի  լիդերները  խոսեցին  նաև     կոնֆլիկտի  կառավարման մասին  :Խոսվեց նաև     պատանիներին  և  երիտասարդներին տրամադրել   ինֆորմացիա տարբեր մշակույթների  մասին      և սերմանել Հանդուրժողականություն նրանց միջև:կազմակերպվում էր  տարբեր  զվարճալի ու հետաքրքիր խաղեր   :Երիտասարդների համար  կար  երգի,պարի և ժուռնալիստիկայի  խմբակներ    :Ես  անի,որ  հաստատապես   որոշել եմ լրագրող դառնալ, իհարկե ընդգրկվեցի  ժուռնալիստիկայի խմբակում  ու  սկսեցինք   տարբեր   ռեպորտաժներ    անել :Մյուս խմբակի երիտասարդները   նկարում և   երգում էին երեկոյան միջոցառումների ժամանակ;     Ծրագրի ընթացքում ես ձեռք բերեցի նոր ընկերներ ու նոր շրջապատ,սովորեցի  ինչ որ չափով խոսել,հաշվել  վրացերեն ,կասեմ մի քանի  բառեր,որոնք սովորել եմ   ճամբարում `

Գամարջոբա –բարև  ձեզ  ,մադլոբա  -շնորհակալություն  ,սաղո  -բռավո, գեմրիելադ միրթի-բարի ախորժակ  ,մագրադ-շատ ,շեն իսեթի բծխին վալե թվալբի-քո աչթերը  այնքան գեղեցիկ են ,որքան աստղերը  :

getImage (1)

Հրաժեշտի միջոցառման եզրափակիչ մասը կազմում էր ավանդական ճամբարային խարույկը, որի ֆոնի վրա իր անակնկալ ու գեղեցիկ ելույթը ներկայացրեց ՙՖայեր՚ կրակների շոուն, որն ազդարարեց նաև տոնական օրվա` երկրորդ խորհրդի մասին. լրացավ ՙՍիրանույշ՚ ճամբարի հիմնադրման 20-ամյակը:

935889_10151767199916382_532448575_n 1185652_10151767200151382_787974343_n 1186929_10151767200231382_1105551716_n

Խորին   շնորհակալություն   եմ հայտնում  <<Սյունիք –Զարգացում>>  հասարակական կազմակերպությանը  ,մասնավորապես ծրագրի համակարգողներին Մարինեին և Նառային    այս ճամբարը կազմակերպելու համար   ու անմոռանալի  հուշեր ու օրեր  պարգևելու համար  : 

getImage (2) getImage (3) getImage (4) getImage (5)

 

Հեղինակ ` Մարիանա Արշակյան 

 

 

Leave a Comment