Վարորդին դանակահարած սոլիդ ուղևորը փախուստի է դիմել

971394_533893600004561_678391953_nԱյսօր Երևանի <Ռոսիա> տոնավաճառի դիմաց 67 Ա համարի երթուղայինի վարորդին դանակահարած ուղևորը անմիջապես դեպքից հետո փախել է: Դանակահարվածը 1980թ-ին ծնված Ալեքսան Ղազարյանն է:  Ըստ ականատեսի <սոլիդ հագնված> ուղևորը առհեստականորեն վեճ է հրահրել, որից հետո էլ դանակով մի քանի տեղից վնասել է վարորդի ձախ ձեռքը: Դանակահարությունից հետո վարորդին տեղափոխել են <Էրեբունի> բժշկական կենտրոն, որտեղ էլ վիրահատել են: Այժմ նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:         Կատարվում է նախաքննություն:

Leave a Comment