Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ներդրումային ծրագրի կազմակերպությունը նոր տնօրեն ունի

ishxanՀայաստանում իրականացվող ամենախոշոր ծրագիրը` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը վերասկսվելու է:  Հիշեցնենք, որ ճանապարհաշինարարությունը ժամանակավորապես դադարեցվել էր , քանի որ կառուցվում էր խախտումներով: Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումներից հետո ԾԻԳ-ի տնօրենը ազատվեց պաշտոնից: Մեկամյա ժամկետում իրավիճակը չշտկելու դեպքում Վերահսկիչ պալատը առաջարկում է լուծարել պայմանագիրը և կնքել նոր մրցույթ: Ծրագրի իրականացման կազմակերպության խորհուրդը հաստատեց Արթուր Սարգսյանին կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում: 556 կմ երկարությամբ ճանապարհը բացառիկ է ոչ միայն երկարությամբ, այլև արժեքով` կես միլիարդ դոլար:

Leave a Comment