Հանդիպում գյուղացիների հետ

Ամուլսար

Այսօր Գնդեվազ գյուղում «Գեոթիմ» ՓԲԸ-ն  կազմակերպել  էր հանդիպում գյուղացիների հետ  : Հանդպմանը ներկա էին «Գեոթիմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը ,«Գեոթիմ» ՓԲԸ-ի Բնապահպանական և սոցիալական մենեջեր Արմեն Ստեփանյանը,Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ    Արամ  Գրիգորյանը ,Գնդեվազի գյուղապետ  Հայրապետ Մկրտչյանը  և գյուղացիներ:

«Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը խոսեց դատարկ ապարների տեղամասի մասին, ինչպես նաև Ամուլսարի հանքավայրի մոտ գտնվող Գնդեվազ գյուղի արոտավայրերի վարձակալության մասին:

Գյուղացիների հիմնական մտահոգությունը կապված էր գյուղի ջրերի աղտոտման հետ: Հայկ Ալոյանն ասաց, որ իրենք կատարել են բոլոր հիդրոլոգիական և հիդրոերկրաբանական ուսումնասիրությունները, և ծրագիրը ոչ մի ազդեցություն չի ունենա ջրերի վրա: Նա նաև նշեց, որ իրենք աշխատում են միջազգային չափանիշներին համապատասխան և կշարունակեն աշխատել նույն ձևով: Գյուղացիները նաև խոսեցին տարածքի սեյսմիկ ռիսկերի մասին: Հայկ Ալոյանն ասաց, որ իրենց ուշադրության կենտրոնում են սեյսմիկ անվտանգության հարցերը եւ եթե երկրաշարժ լինի,ապա կույտային տարրալվացման հարթակն ու լցակույտերի տեղամասը կկարողանան դիմակայել երկրաշարժին:
«Գեոթիմ»-ի Բնապահպանական և սոցիալական մենեջեր Արմեն Ստեփանյանը խոսեց թափոնների մասին, թե որտեղ են հավաքվելու:

Արմեն Ստեփանյանը նշեց, որ բոլոր շենքերը կկառուցվեն նախագծի պահանջներին համապատասխան և կույտային տարրալվացման  հարթակի և թափոնների տեղամասի դեպքում հարթակի պաշտպանիչ  շերտեր կտեղադրվեն շինարարության որակի պահպանման պահանջներին համապատասխան:

Գնդեվազ գյուղի գյուղապետ  ` Հայրապետ Մկրտչյան

Գնդեվազ գյուղի գյուղապետ ` Հայրապետ Մկրտչյան

Նշենք, որ Ամուլսարի ծրագրի անմիջական  ազդեցության  գոտում են գտնվում 3 հիմնական գյուղական համայնքներ: Դրանք են ` Սարավանն ու Գնդեվազը,որոնք գտնվում են Վայոց ձորի մարզում` հանքավայրից համապաստասխանաբար 5 կմ հարավ-արևմուտք, իսկ Գորայքը գտնվում է Սյունիքի մարզում, հանքավայրից մոտավորապես 5 կմ դեպի հարավ-արևելք: Նշենք նաև, որ Ամուլսարի ոսկու հանքավայրին ամենամոտ քաղաքային կենտրոնը Ջերմուկ քաղաքն է ,որը գտնվում է Վայոց ձորի մարզում ` հանքավայրից 14 կմ հեռավորության վրա:
Հեղինակ ` Մարիանա Արշակյան

 Լուսանկարները `Վայոց Ձորի  մարզպետ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից   

Leave a Comment