Թալինը նախկինում կանաչ է եղել

talinՇատ տարիներ առաջ ծաղկաշատ և կանաչապատ բուրաստան էր Թալինը: Ամեն ձորակում հոսում էր առու կամ գետակ, որոնց ափերը պատված էին պտղատու ծառերով, հատկապես ծիրանենիներով և ընկուզենիներով: Իսկ այժմյան         Աշնակ և Դավթաշեն գյուղերի սահմաններն անջատող <Ջաղացի ձոր> կոչվող ձորով  մշտապես առատ ջուր էր հոսում, որը սնում էր այդ տարածքի բոլոր հողերը`  ապահովելով առատ բերք և գեղեցիկ բնություն:  Հիմա այդ գեղեցկությունը այլևս չկա: Ըստ ժողովրդական լեգենդի այդ կողմերով անցնելիս է լինում  շահը իր հարեմով և պահակազորով: <Ջաղացի ձորի> վրայի կամուրջով անցնելիս անսպասելիորեն գետը վարարում է, և պահակազորը չի հասցնում բռնել շահի մինուճար արու զավակին,  29-ը քույրերի միակ եղբորը: Հուսահատ շահը հրամայում է պահակազորին և ծառաներին անմիջապես փակել ջրի ճամփան, որպեսզի գետի հունը ցամաքի և նա կարողանա գտնի որդուն: Քանի որ որդուն փրկել չի հաջողվում և գտնում են միայն դին, կատաղությունից շահը հրամայում է պատնեշի բոլոր անցքերը բուրդ խցկել և վրայից քարեր շարել. այլևս այդ ձորով բարակ առվից ավելի ջուր չհոսեց: Ջուրը, պատնեշին հանդիպելով, ցրվեց, տարածվեց և կուլ գնաց հողի տակ: Այժմ այդ տեղերում համարյա անապատ է:                                                           

Leave a Comment