Ինչպես նվազեցնել գազի ծախսը

գազՀունիսի 19-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում «էկոլոգիա + էներգախնայողություն» 
խորագրի ներքո տեղի ունեցավ սեմինար – շնորհանդես «էներգիայի վերականգնվող աղբյուրներ: Էկոլոգիա: Մաքուր էներգիա» 
թեմայով: Միջոցառման նպատակն էր աջակցել Հայաստանում էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրմանը,
 վերականգնվող էներգաաղբյուրների կիրառմանը բիզնեսում և կենցաղում,  որը կապահովի 
սպառողների մասնակի էներգետիկ անկախությունը: Միջոցառմանը մասնակցում էին պետական մարմինների, 
բուհերի, գիտական, հետազոտական կազմակերպությունների,
էներգետիկայի և բնապահպանության ոլորտների մասնագետներ, փորձագետներ և այլ հետաքրքրված անձիք:
Առաջինը ելույթ ունեցավ ԵՃՇՀ դոցենտ Ռոբերտ Խարազյանը: Իր ելույթում նաներկայացրեց վերականգնվող է
ներգիայի կիրառման հնարավորությունները
բազմաբնակարան շենքերում: «Տեխնո էկո» ՍՊԸ-ի տնօրեն Միխայիլ Մարտիրոսյանը խոսեց արևային ջրատաքացուցիչների համակարգերի և ջերմային պոմպերի մասին, իսկ «Սոլարթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
 Արթին Մելիքյանը՝ էներգախնայող համակարգերի և լուծումների: Միխայիլ Մարտիրոսյանը իր ելույթում նշեց,
 որ արևային համակարգով ջեռուցումը տնտեսապես արդյունավետ չէ: Նշեց նաև, որ ծրագրի իրականացման հարցում պետության աջակցությունը չկա և այն ամբողջությամբ կոմերցիոն հիմունքներով է: «Սոլարթ>> ՓԲԸ-ի 
գլխավոր տնօրեն Արթին Մելիքյանը առաջարկեց ծրագրի իրականացումը սկսել էներգախնայողությունից, 
հայաստանյան և դրսի մասնագետների օգնությամբ լուծում տալ 
գոյություն ունեցող խնդիրներին, իսկ ամենակարևորը՝ գազի ծախսի նվազեցմանը: Ընկերությունը էներգախնայող
նախագծի ֆինանսավորման համար համագործակցում է «Ամերիա»  բանկի հետ: Ընկերությունը բանկին 
տրամադրել է  3.000.000 $` վարկեր տրամադրելու համար:«Ամերիա» բանկի վարկային բաժնի գլխավոր 
մասնագետ Սերգեյ Պետրոսյանը նշեց, որ հաջորդ ամսվանից ծրագիրը պատրաստ կլինի ֆինանսավորման համար:
Արևային էներգետիկան Հայաստանի համար համարվում է ուշացած անհրաժեշտություն: Կառավարությունը 
պարտավոր է աջակցել ծրագրի իրականացմանը, արևը պետք է անպայման օգտակար լինի, հատկապես գյուղական հատվածներում, որտեղ գազը արդեն հնարավոր չի օգտագործել:

Leave a Comment