Մարիաննայի ամենամեծ երազանքը ավելի շատ խնդիրներ լուսաբանելն է

Նյութի հեղինակ `Արամ Արարատյան   http://www.aravot.am/2013/05/01/238146/

Մարիանա Արշակյան

Մարիաննա Արշակյան

Մարիանա Արշակյանը 16 տարեկան է: Սովորում է Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում: Մասնագիտության հարցում նա արդեն կողմնորոշվել է: Ցանկանում է լրագրող դառնալ: Ընտրել է լրագրությունը, որովհետև, ինչպես ինքն է ասում` ուզում է բացահայտել այն ամենը, ինչի մասին մարդիկ չգիտեն և այդ ամենը հանրությանը ցույց տալ: Նա թղթակցում է հայաստանյան որոշ լրատվական կայքերին: Սեփական բլոգ ունեցել է, սակայն մի օր տեղադրված նյութերը ջնջվել են, իսկ աղջիկն էլ փակել է այն. «Բլոգս բացեցի 2011 թվականի մայիսին: Էկո բլոգ էր: Այնտեղ գրում էի ոչ միայն բնապահպանական, այլ նաեւ տարբեր տեսակի նյութեր: Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները նույնպես դնում էի բլոգում: Նյութեր վերցնում էի նաև ուրիշ կայքերից, բայց` հղումով:» Աղջիկը կարծում է, որ բլոգեր լինելու համար պարտադիր չէ լրագրող լինել, քանի որ նշված առաջինը այն մարդն է, ով  գրում է իր կարծիքը, ինչ -որ իրադարձության մասին, իրեն հուզող մտքերը: Մարիանան շատ է մասնակցել լրագրողական և բնապահպանական սեմինարների: Ասում է` լրագրողական գիտելիքներ ստացել է հենց այդ սեմինարներից: Սկսնակ լրագրողը ցանկանում է բնապահպանական ոլորտում եղած խնդիրները լուսաբանել. «Մասնակցելով Էկոլուր ՀԿ-ի կողմից կազմակեպված քննարկմանը առաջին անգամ Գնդեվազ գյուղում սկսեցի ավելի շատ բնապահպանությամբ հետարքրքրվել: Ինձ համար Էկոլուրի բլոգում էջ բացեցին, որտեղ ես պետք է գրեի մեր մարզի բնապահպանական խնդիրների մասին: Սկսեցի ավելի շատ ուսումնասիրել և տարբեր մարդկանց հետ խոսեցի: Ինձ համար գնալով այս թեման ավելի հետաքրքիր էր դառնում: Թեղուտի անտառի մասին լսել էի, բայց չէի պատկերացնում, թե ինչ կլինի անտառը վերջնական հատելուց հետո: Միացա «Փրկենք Թեղուտը» խմբին: Հենց այդ ժամանակահատվածում իմացա, որ մեր գյուղից 9 կմ հեռավորության վրա պատրաստվում են շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը և ես սկսեցի ավելի լրջորեն ուսումնասիրել և գրել»: Որպես ապագա լրագրող, Մարիանան երազում է, որ ինչպես բոլոր լրագրողները, ինքը եւս մի օր ունենա տեսախցիկ, ու ավելի շատ խնդիրներ լուսաբանի: «Ամենալուրջ հաջողությունս եղավ 2012 թվականի հոկտեմբերին, երբ մասնակցեցի Փինք Արմենիա Հանրային Տեղեկատվության եւ գիտելիքի կարիք հասարակական կազմակերպության կողմից կազմակեպված երկօրյա դասընթացին ` Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում: Ստացա վկայական»,- ասում է Մարիանան:

Նյութը նաև   այստեղ   http://econews.am/hy/?p=13515

Leave a Comment