Օգնենք փոքրիկ Անգելինա Միրզոյանին

Անգելինան 1.5 ամսական էր, երբ առաջին անգամ հայտնվեց հիվանդանոցում։ Նորածինն անվերջ լաց էր լինում եւ անհանգստացած ծնողները նրան տարան  հիվանդանոց։ Բժիշկները հայտնաբերեցին, որ երեխայի ուղեղում առկա է արյունազեղում, ինչն, ամենայն հավանականությամբ, ծնունդն ընդունող բուժկոլեկտիվի սխալների արդյունքում ստացված տրավմա էր։
Մեծ դժվարությամբ բժիշկներին հաջողվեց կանգնեցնել արյունազեղումը, բայց միեւնույն է Անգելինայի գլխուղեղի աջ կիսագնդում առաջացավ կիստոզ գլիոզ գոյացություն։

 

 
4 տարիների ընթացքում կիստան մեծացել է 6 մմ-ով, 2 կիսագնդերը բաժանող գիծն էլ է շեղվել է 6 մմ-ով։ Անգելինայի մոտ առկա է զուգամիտվող շլություն, որի արդյունքում նա կորցնում է տեսողությունը։ Առկա է նաեւ ձախակողմյան վերին վերջույթի թուլություն։
Անգելինային անհրաժեշտ է շտապ վիրահատություն, այլապես նա կկորցնի ոչ միայն տեսողությունը… Վիրահատության համար պետք է 17 000 ԱՄՆ դոլար:
Անգելինան ունի նաեւ վերականգնողական երկարատեւ բուժման կարիք` թե հիմա եւ թե վիրահատությունից հետո։
Վերականգնողական բուժումը ներառում է հատուկ մանկավարժ, հոգեբան եւ կինեզիոլոգ։
Անգելինային աջակցողները միավորված են հետևյալ ֆեյսբուքյան էջում։http://www.facebook.com/pages/Օգնենք-Փոքրիկ-Անգելինային/163485073803669 

Դուք կարող եք օգնել փոքրիկ Անգելինային` գումար փոխանցելով հետեւյալ հաշվեհամարին.
006-049472-001 (HSBC Բանկ Հայաստան)` դրամային հաշիվ:
Անգելինայի ծնողների հեռախոսահամարներն են. 055 422020 – Արտակ, 096 702520 – Գոհար։

 

http://narek-blog.do.am/news/o_39_gnenq_p_39_oqrik_angelina_mirzoyanin/2013-03-15-55

 

Leave a Comment