Ջերմուկում ավարտվեց Ձնեմարդուկ ամենամյա փառատոնը

 

Արդեն երկրորդ անգամ գարնան առաջին ամսվա առաջին կեսին Ջերմուկի զարգացման կենտրոնը կազմակերպում է <<Ձնեմարդուկ>> ամենամյա ձմեռային փառատոնը: Մարտի 8-ին մեկնարկեց փառատոնը, որին մասնակցում էին տեղի երիտասարդները, ինչպես նաև քաղաքի բնակիչներ և զբոսաշրջիկներ: Մեծ ոգեվորությամբ ու բարձր տրամադրությամբ երիտասարդները սկսեցին քանդակել ձնե քանդակները մինցև ուշ երեկո: Փառատոնի վերջին օրը` մարտի 10-ին, սկսվեց բոլորիս կողմից շատ սպասվաց ձնե քանդակների գնահատման պահը: Իսկ լավագույն ձնե քանդակներ ճանաչվեցին “Փարիզի Էյֆելյան աշտարակ”, “Արջուկներ” և “Դելֆին” քանդակները: Թիմերը շահեցին 3 օրյա հանգստի տոմսեր դեպի Ծաղկաձոր:

 

 

Հեղինակ` Նարեկ Միրզոյան

Leave a Comment