Ինչպես կեղծվեցին ընտրությունները, մաս առաջին – Գեղարքունիքի մարզ

Լևոն Գալստյան, ՀՀ քաղաքացի                                      

 Gexarquniq

ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը փետրվարի 18-ին մեկ անգամ ևս համոզվեց, որ ընտրությունների միջոցով մեր երկրում առայժմ հնարավոր չէ փոփոխությունների հասնել: Բոլորիս պարզ է, որ  2013 թ. նախագահական ընտրությունների ընթացքում համատարած օգտագործվել է վարչական ռեսուրսը, իսկ ընտրությունների արդյունքները լկտիաբար կեղծվել են: Այս ենթատեքստում շատ հետաքրքիր էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի անկեղծացումը փետրվարի 25-ին մարզպետարանում անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը հրապարակվել էր մարզպետարանի պաշտոնական կայքում: Այնտեղ մասնավորապես նշված էր հետևյալը՝ մեջբերում.     «Խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզպետը խոսել է նաև փետրվարի 18-ին հանրապետությունում կայացած ՀՀ նախագահական ընտրությունների մասին, մասնավորապես անդրադառնալով արզում ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին տված բարձր քվեներին: Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներին և այլոց, ովքեր աշխատել և ճիշտ կողմնորոշում են ցուցաբերել ընտրությունների ընթացքում՝ ապահովելով նման ցուցանիշ»:  Այս հրապարակումը փաստորեն կարելի է համարել հաղորդում հանցագործության մասին՝ այն էլ խմբակային հանցագործության:

          Սակայն փետրվարի 28-ին, այդ հրապարակումը արդեն հանված էր մարզպետարանի կայքից (ամեն դեպքում ես հասցրել էի անել էլեկտրոնային կրկնօրինակը, որը ներկայացնում եմ կից նամակով), իսկ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը հանդես եկավ պարզաբանումով այդ կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է՝ մեջբերում. «Սակայն մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից սխալ է ներկայացվել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից անցկացրած խորհրդակցության բովանդակությունը, որի համար էլ  ստորաբաժանման աշխատակիցը ենթարկվել է կարգապահական տույժի՝ (խիստ նկատողություն)»:  Պարզաբանման ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այս հղումով.  http://gegharkunik.gov.am/news/item/2013/02/28/tuysh/

           Ցավոք սրտի Գեղարքունիքի (և ոչ միայն) մարզպետարանում դեռևս չեն հասկացել, որ փաստերն ու թվերն անողոք են, և դրանցից ոչ մի տեղ չես կարող փախչել, կամ էլ ինչ որ ձև պարզաբանել:

          Անցնենք թվերին: Գեղարքունիքի մարզում ընտրություններին մասնակցել են ընտրողների 69,12%-ը կամ 128 881 ընտրող, որոնց 78,23%-ը՝ այսինքն 100 833-ը, իրենց ձայնը տվել են Սերժ Սարգսյանին: Մարզպետարանի կայքի հրապարակումից հասկանալի է, թե ինչպես են ապահովվել հանրապետական միջինից մոտ 10% ավելի մասնակցությունն ու Սերժ Սարգսյանին տրված ձայների հանրապետական միջինից (58.64%) մոտ 20%-ով ավելի ձայները, չնայած առանց այդ էլ բոլորը լավ հասկանում են, թե այդ ամենը ինչպես է իրականացվել: Ստորև ներկայացված աղյուսակի տվյալներից ակնհայտ է դառնում, թե ինչպես են «նկարվել» թվերը Գեղարքունիքի մարզի բազմաթիվ համայնքներում: Մինչև 200 ընտրող ունեցող համայնքների տվյալները չեմ ընդգրկել աղյուսակում, քանի որ այդ բոլոր համայնքներում Սերժ Սարգսյանը հավաքել է 100 %-ին մոտ ձայներ (տվյալները վերցված են ԿԸՀ-ի պաշտոնական կայքից).

Համայնքը

Մասնակիցների քանակը և տոկոսը

Ս. Սարգսյանի հավաքած ձայների քանակը և տոկոսը

Ճամբարակ

4798 – 85,9 %

4539 – 94,6 %

Վարդենիս

7063 – 70,2 %

5874 – 83,2 %

Ախպրաձոր

172 – 77,1 %

160 – 93,1 %

Աղբերք

202 – 93,9 %

199 – 98,5 %

Այգուտ

515 – 77,9 %

502 – 97,5 %

Աստղաձոր

2184 – 75,3 %

1740 – 79,7 %

Ավազան

135 – 78,1 %

131 – 97,1 %

Արծվանիստ

1525 – 71,6 %

1226 – 80,4 %

Արտանիշ

413 – 95,2 %

410 – 99,3 %

Արփունք

292 – 86,4 %

273 – 93,5 %

Գանձակ

2368 – 70,9 %

2160 – 91,2 %

Գեղամասար

633 – 86,2 %

567 – 89,6 %

Գեղամավան

967 – 73,4 %

912 – 94,3 %

Դպրաբակ

325 – 81,3 %

309 – 95,1 %

Դրախտիկ

659 – 92,8 %

626 – 95 %

Երանոս

2160 – 58,5 %

1917 – 88,7 %

Զոլաքար

3458 – 72,1 %

2916 – 84,3 %

Ծովասար

1336 – 69,1 %

1174 – 87,9 %

Թթուջուր

628 – 77,6 %

561 – 89,3 %

Լանջաղբյուր

1390 – 78,6 %

1287 – 92,6 %

Ծակքար

1235 – 63,4 %

1010 – 81,8 %

Ծովագյուղ

2336 – 78,6 %

1897 – 81,2 %

Ծովակ

1513 – 77,7 %

1472 – 97,3 %

Ծովինար

2340 – 70,5 %

2045 – 87,4 %

Կարճաղբյուր

1532 – 83,6 %

1480 – 96,6 %

Կարմիրգյուղ

3189 – 71,6 %

2770 – 86,9 %

Կութ

1281 – 98,9 %

1268 – 98,9 %

Ձորագյուղ

2387 – 76,8 %

2211 – 92,6 %

Նորատուս

2855 – 63,2 %

2413 – 84,5 %

Շորժա

367 – 90,6 %

343 – 93,5 %

Սարուխան

3926 – 66 %

2945 – 75 %

Սոթք

1189 – 82,4 %

1118 – 94 %

Վահան

777 – 91,4 %

742 – 95,5 %

Վարդաձոր

1381 – 73,7 %

1311 – 94,9 %

Վարդենիկ

4557 – 72,9 %

4056 – 89 %

Վարսեր

979 – 73,2 %

933 – 95,3 %

Փոքր Մասրիկ

385 – 71,7 %

341 – 88,6 %

       Ինձ թևում է մեկնաբանություններն ավելորդ են, և դպրոցում միայն թվաբանություն սովորած մարդուն նույնիսկ պարզ է, թե ինչ է կատարվել այս համայնքներում: Չնայած կարող է գործող նախագահի նկատմամբ տածած անսահման սերն է ստիպել Հայաստանում աղքատության մակարդակով երկրորդը համարվող մարզի բնակիչներին այսպիսի «ընտրություն» կատարել:  Եզրակացությունները թողնում եմ միջազգային դիտորդներին, կարկառուն ՀՀԿ-ականներին և իրավապահ մարմիններին: Մյուս մարզերին կանրադառնամ հաջորդ դիտարկման մեջ:

Leave a Comment