Ոստիկանության ուշադրության կենտրոնում ակտիվիստներն են

Քաղաքացիական ակտիվիստների մի խումբ տարածել է հաղորդագրություն եւ տեսանյութ:

Հաղրդագրության մեջ ասված է. “ՀՀ Ոստիկանությունը  Ազատության հրապարակում 02-ի լրատվականի օպերատորին հրահանգել է նկարահանել  քաղաքացիկան ակտվիստների խմբի:

Ակտիվիստները ցանկացել են ճշտել` ի՞նչ իրավունքով են իրենց նկարահանում: Սկզբից իրավիճակը ներկայացրել են, որ մենք ամբողջ տարածքն ենք նկարահանում, սակայն րոպեներ անց Կարեն Մովսիսյանն ասել է, որ ես եմ հրաման տվել հատկապես նկարահանել Եղիա Ներսեսյանին, Ռուզաննա Գրիգորյանին, Գևորգ Սաֆարյանին և Մարիամ Սուխուդյանին:
Հիշեցնենք, որ  ՀՀ Սահմանադրության Հոդված 23-ով հստակ սահմանվում է`

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով:

Տեսանյութում առկա է  մի շարք օրենքների խախտում: Տեսանյութը պատրաստվել է իրավաբանի մասնակցությամբ: Առկա` էթիկայի նորմերի խախտման մի քանի դրվագներ: Ինչ օրենքներ են խախտվել` կարող եք ծանոթանալ տեսանյութում
Միջադեպը տեղի է ունեցել  23.02.2013թ.
Քաղաքացիական ակտիվիստների խումբ”:

Leave a Comment