Կաթողիկոսը շարունակում է գործ չունենալ սարերում գտնվող վանքերի հետ. Սրվեղի վանքի տխուր ճակատագիրը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Srvegh«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հանրության ուշադրությանն է ներկայացրել  «Կեղծ արժեքներ» տեսաշարի երկրորդ մասը, որում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երևանում կառուցվող նստավայրի ֆոնին այս անգամ ներկայացվում է Տավուշի մարզում անտերությունից կործանվող 13-րդ դարում կառուցված Սրվեղի վանքը:

Նայելով վանքի վիճակին՝ առավել արդիական է դառնում Գարեգին Երկրորդի լեգենդար արտահայտությունը. «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»: Ի դեպ, հենց այս միտքն է ընտրված որպես «Կեղծ արժեքներ» շարքի կարգախոս:

http://www.youtube.com/watch?v=Rn7kFuapY40 

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Leave a Comment