Կազմակերպվում է «Կենսաբազմազանության ուսումնասիրությունը Հայաստանի արոտներում և մարգագետիններում» բնապահպանական քարոզարշավ 2012-ը

 

Կազմակերպվում է «Կենսաբազմազանության ուսումնասիրությունը Հայաստանի արոտներում և մարգագետիններում» բնապահպանական քարոզարշավ 2012-ը: Այն իրականացվում է Գերմանական համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Կենսաբազմազանության կայուն կառավարում» Հարավային Կովկասում ծրագրի շրջանակներում, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) հետ համատեղ:

Յուրաքանչյուր մրցույթից առաջ կատարվում է մասնակից էկո-ակումբների ղեկավարների կամ դպրոցների ուսուցիչների վերապատրաստում: Այս անգամ որոշվեց, որպեսզի վերապատրաստման հավաստագրերի հանձնման արարաողությունը կայանա նախորդ տարվա մրցույթում հաղթող ճանաչված հաստատությունում: Եվ քանի որ 2011թ-ի «Անտառներն արժեքավոր էկոհամակարգեր են» մրցույթի հաղթողներից մեկն էր ճանաչվել ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ.Կարապետյանի անվան թանգարանի «էկո-ակումբ»-ը, ապա հավաստագրերի հանձնման արարողությունը այս տարի կկայանա թանգարանում: Իսկ երկրաբանական թանգարանում հավաստագրերի հանձնումը առիթ է ևս մեկ անգամ վերհիշելու մեր հարստությունները կամ ինչու չէ առաջին անգամ լինելու ՀՀ–ի միակ երկրաբանական թանգարանում:

 

Արարողությունը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ԵԳԻ

Հ.Կարապետյանի անվան թանգարանում ժամը 15:30 ին

Leave a Comment