Փոքր ՀԷԿԵՐ… Իրական պատմություն

Տավուշի մարզի Պաղջուր գետի վրա, Լաստիվեր ջրվեժից քիչ ներքև, իրականացվում է փոքր ՀԷԿ-ի լայնածավալ շինարարություն՝ երկրորդը նույն գետի վրա: Շինարարությունը ընթանում է առանց համապատասխան օրինական հիմքերի: Բնապահպանական փորձաքննությունը կատարվել է հապճեպ և թերի, իսկ հասարակական երկու լսումները կրել են ձևական բնույթ: Շինարարությունն արդեն աղետալի ազդեցություն է թողել Արջատխլենիների արգելավայրի վրա: Թվով շուրջ 10 խոշոր շին-տեխնիկա՝ բուլդոզերներ, տրակտորներ, ներխուժել են արգելավայր, ինչպես նաև անտառապատ տարածքներ՝ ամբողջությամբ ավիրելով դրանք:
Այսօր առավոտյան մեկնեցինք Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ: Տեղում պարզեցինք այն, ինչ ֆիկսված է տեսանյութում: Այն զարհուրելի տեսարանը և բնության ավերակները, ինչպես նաև ՀԷԿ կառուցելի անօրինակ փաստաթղթերը և գյուղացիների միահամուռ պայքարը հանձնում ենք հասարակության դատին: Այսօր մեզ հաջողվեց դադարեցնել ապօրինի շինարարությունը և ազատագրել բանտարկված Գետը բետոնից: Գյուղացիների օրինական պահանջները չկատարելու դեպքում, մենք այն ինքներս կկատարենք: Հիշեցնենք, որ գյուղը ՈՏՔԻ Է ԵԼԵԼ ու վաղը ժանանելու է ուղիղ դեպի բնապահպանության նախարարություն:

Վաղը, հոտկեմբերի 11-ին, ժամը 13:00-ին, այս ապօրինությունների դեմ բնապահպանության նախարարության շենքի դիմաց տեղի է ունենալու խոշոր բողոքի ակցիա, որին նաև մասնակցելու են աhttp://blog.ecolur.org/wp-admin/media-upload.php?post_id=7484&TB_iframe=1զդակիր համայնքի՝ Գետահովտի բնակիչները:

Միանալով Գետահովիտ համայնքի բնակիչների արդարացի պահանջին՝ պահանջում ենք անհապաղ դադարեցնել շինարարությունը եւ ամբողջությամբ վերականգնել բնությանն ու Գետահովիտ համայնքին հասցված վնասները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել բնությանը վնաս հասցրած մասնավոր կազմակերպությանը:
Բոլորիդ կոչ ենք անում մասնակցել:

Leave a Comment