Ջերմուկյան հոգեթով աշուն

Ջերմուկ կուրորտի  արժեքավոր առավելություններից մեկը   նրա բնությունն է:

Ով եղել է Ջերմուկում գեթ մեկ անգամ ,նա չի կարող չհիանալ յուրօրինակ գեղեցկություն ունեցող բնությամբ: Բնությունը Ջերմուկում  ստեղծել է բազմաթիվ հրաշալիքներ:

Ավելի գեղեցիկ է Ջերմուկ քաղաքը տարվա այս եղանակին,երբ շրջակա լեռների անտառապատ տարածությունները զարմանալիորեն կերպարանափոխվում են, յուրաքանչյուր նոր առավոտ զարմացնելով դիտողին իրենց նոր զգեստի նոր գույներով:Բնությունն այստեղ կերպարանափոխվում  է այնպիսի արագությամբ և գույների այնպիսի զարմանալի հաջորդականությամբ, որ դրանց  չէր կարողանում հետևել նույնիսկ վրձինի մեծ վարպետ Հակոբ Կոջոյանը, որը Ջերմուկում  աշխատելիս (1937  թվականին) հաճախ ստիպված էր լինում իր նախորդ օրվա երփնազտած  կտավների  կոլորիտը հետևյալ օրը վերանայել:


Մարիանա Արշակյան

Leave a Comment