Որո՞նք են Հայաստանի ամենավտանգավոր պատվարները

Հայաստանում պատվարները հիմնականում կառուցվում են առանց տեխնիկական, ֆինանսական, տնտեսական, սոցիալական և բնապահպանական բազմակողմանի գնահատման և համապատասխան նորմերի պահպանման: Պատվարները կառուցվում են գետերի հուներում, ջրամբար ստեղծելու և ջրի հոսքը կառավարելու նպատակով: ՀՀ պատվարների մեծ մասը տեղակայված է ծովի մակարդակից 1500-2000 մետր բարձրության վրա, դրանք շահագործվում են 30-60 տարի: Միջին հաշվով 33 պատվարից` 11 պատվարի շահագործումը կապված է ռիսկի բարձր, 13 պատվարինը` միջին, 9 պատվարինը` ցածր մակարդակի հետ:

Ըստ սեյսմիկ ազդեցության նկատմամբ կայունության՝ Հայաստանի պատվարներից

–          6-ն ունեն բարձր խոցելիություն` Ազատ, Տավշուտ, Սովետաշեն, Սառնաղբյուր, Ջողազ և Կառնուտ:

–          9-ը` միջին` Վարդաքար, Ապարան, Մանթաշ, Հախում, Գեղարդալիճ, Գեղարքունիք, Կաքավաձոր-2, Հեր-հեր,

–          6-ը` ցածր` Ախուրյան, Արփի լիճ, Այգեձոր, Խալավար, Տավուշ, Դավիթ-Բեկ:

–          Հայաստանում ռիսկի բարձր մակարդակով շահագործվում են հետևյալ պատվարները`  Սպանդարյան, Ազատ, Սովետաշեն, Սառնաղբյուր, Քարագլուխ, Գեղարքունիք: Ապարան, Հեր-հեր, Տավուշ, Շամբ, Կաքավաձոր, Անգեղակոթ, Մանթաշ, Գնդեվազ, Շենիկ, Աղավնաձոր, Սասնաշեն պատվարները շահագործվում են ռիսկի միջին, իսկ Ախուրյան, Սևաբերդ, Դավիթ-Բեկ, Այգեձոր, Երևանյան, Վարդաքար, Արփիլիճ պատվարները` ռիսկի ցածր մակարդակով:

Հատկապես Սպիտակի 1988 թվականի երկրաշարժից հետո անհրաժեշտ առաջացավ ուսումնասիրել պատվարների դիմացկունությունը: Այսօր դա ամենահրատապ խնդիրն է:

Պատվարների կառուցման արդյունքում մեր երկրում ջրամբարների թիվը հասնում է 80-ի: Այդ ջրամբարների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 1մլրդ.մ3: Ջրամբարներից առավել խոշորներն են` Ախուրյանի, Ապարանի, Ազատի, Ջողազի, Տոլորսի, Կեչուտի ջրամբարները: Դրանցից 74-ը` մելորատիվ նշանակության են, իսկ 6-ը` էներգետիկ: 33 պատվար ունի ավելի քան 15մ, 22-ը` ավելի քան 30մ, 9 պատվար` ավելի քան 50մ բարձրություն:

Արհեստական ջրամբարների կառուցումը հանգեցնում  է տարբեր տեսակի բնական աղետների առաջացման (սողանքներ, սելավներ, լեռնային փլուզումներ, արհեստական երկրաշարժեր՝ միջավայրի դեֆորմացմամբ պայմանավորված):

Leave a Comment