Ովքեր են իսկական գրանտակերները

Բնապահապանների հասցեին բազմիցս հնչել են մեղադրանքներ՝ քաղաքականացված եք, ուղղորդված եք, “գրանտակեր” եք և այլն: Թերևս վերջին մեղադրանքն ամենաշատ գործածվողներից է: Երբ ասելու բան չի մնում՝ անդրադառնում են գրանտներին, այսինքն դրամաշնորհներին: Նախաբանի համար հիշեցնենք, որ դրամաշնորհների առյուծի բաժինը հասնում է կառավարությանը, առանձին նախարարություններին, տարբեր կազմակերպություններին: Յուրաքանչյուր դրամաշնորհ տրամադրող կազմակերպություն պահանջում է դրամաշնորհի սահմաններում իրականացվող ծրագրի մանրամասն նկարագրություն, պատասխանատու անձի մասին լիարժեք ինֆորմացիա, ինչպես նաև թափանցիկ հաշվետվողականություն և իրենց իսկ լոգոյի տեղադրում արված աշխատանքի տակ, և այլն: Եթե հակադարձ հետաքննությունն անելիս լինենք, ապա մեծ գիտելիքներ պետք չեն, որպեսզի համացանցում գտնենք համարժեք ինֆորմացիան, այն հասանելի է ցանկացած անձի, բավական է փնտրել անգլերենով գրանտ և համապատասխան նախարարություն՝ կհայտնաբերեք ինչպես ընթացիկ ծրագրերը, այնպես էլ ծրագրերի պատասխանատուներին և ֆինանսական գումարների ահռելի թվերը: Այսօր մեր հետաքննության թիրախում է գտնվում Բնապահպանության նախարարությունը: Վերջին շրջանում ականատեսն ենք լինում բազմաթիվ օրինախախտումների, արգելոցներում անօրինական որսից սկսած՝ վերջացրած ՀԷԿ-երի կառուցման Ազգային պարկերի ստեղծման խոչընդոտների, ի լրումն Ջերմուկ ազգային պարկի, և անվերահսկելի մթնոլորտին: Մինչ դեռ վերահսկողություն իրակացնելու, աշխատավարձեր տալու, բնապահպանությանը նպաստելու համար տարբեր դրամաշնորհային կազմակերպություններից Բնապահպանության նախարարությունը ստացել է բազմաթիվ դրամաշնորհներ:
Աննա Շահնազարյանի հետ մեր օն-լայն հետաքննության արդյունքում հայտնաբերվեց հետևյալը.
Բնապահպանության նախարարության կայք էջում չկա միջազգային կառույցներից ստացված դրամաշնորհների միջոցով իրականացված ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվություն: Գրված է դրամաշնորհի չափը, պատասխանատու մարմինը և իրականցնող կողմը, իսկ ի՞նչ է արվել, ինչպիսի՞ն են արդյունքները, այս և այլ հարցերին սպառիչ պատասխան չեք գտնի:

Բնապահպանաության նախարարության պաշտոնական կայք էջում կան բաժիններ, որտեղ պետք է զետեղված լիներ հաշվետվություններ և միջազգային կազմակերպությունների հետհամագործակցության մասին տեղեկատվություն, այդ էջերը չեն գործում:
Նույն ժամանակահատվածի համար Բնապահպանության նախարարությունն իրակացնում է տարբեր դրամաշնորհային կազմակեպություններից ստացված գումարով միևնույն ծրագիրը: Ինչպես համոզվել, կամ բացահայտել արդյոք կան համընկումներ և ինչ նպատակների են ծառայել այս գումարները: Տեսանյութում ինքներդ ականատեսը կլինեք այն պայմանագրրերին, որոնք ստորագրվել են այս կամ այն միջազգային կազմակերպության և Բնապահպանության նախարարության միջև: Տեսանյութի տակ ներկայացված են նաև մի քանի լինքեր, որտեղ հստակ գրված են գրանտների չափը , պատասխանատու մարմինը, ժամանակահատվածը: Եթե հանկարծ նշված ինֆորմացիան անհասանելի դառնա տեսանյութի հրապարակումից ժամեր անց, ապա կան պրինթ սքրին հայտնի մեթոդով համակարգչի էկրանը նկարահանած կադրերը:
Հիշեցնենք նաև, որ քաղաքացիական նախաձեռնություններն իրավունք չունեն դրամաշնորհ վերցնեն, որովհետև չունեն պաշտոնական ռեկվիզիտներ՝ գրանցված չեն, չունեն հասցե, չեն կարող կնքել պայմանգրեր, ներկայացնել հաշվետվություն, կատարել հարկային մուծումներ և այլն:
http://www.gov.am/files/poaks/78.pdf
http://awsassets.panda.org/downloads/investment_brochure_mava_web_1.pdf
http://www.undp.am/?page=UNDP_Projects
http://www.undp.am/docs/projects/AWP_2010-2013_PA(management).pdf
http://www.undp.am/docs/projects/AWP_2010-2013_PA(legislation).pdf
http://www.mnp.am/?p=168
http://www.mnp.am/?p=247
http://www.mnp.am/?p=168
http://www.khosrov.am/
http://aoa.ew.eea.europa.eu/tools/virtual_library/bibliography-details-each-assessment/answer_4810553185/w_assessment-upload/index_html?as_attachment:int=1
Թեհմինե Ենոքյան

Leave a Comment