Շուտով Դալմայի կանաչ այգիների մասին կհիշենք միայն այգիների տեղում կառուցվող շինությունների անվանումից

Շուտով Դալմայի կանաչ այգիների մասին կհիշենք միայն այգիների տեղում կառուցվող շինությունների անվանումից: «Dalma Garden Mall» առևտրի ու զվարճանքի խոշոր կենտրոնը բացվեց հոկտեմբերի 20-ին:

Կենտրոնը կառուցել է Dalma Invest դեվելոփերական ընկերությունը 50 մլն դոլարով՝ Tashir Group-ի հետ միասին: Այն գտնվում է «Դալմայի ագիներ» միկրոշրջանում եւ զբաղեցնում է ավելի քան 45.500 քմ տարածք: Ուշագրավ է, որ առեւտրի սրահի արտաքին եւ ներքին դիզայնի մեջ գերիշխում է կանաչ գույնը, իսկ անվանման մեջ Dalma բառի մեջ L տառի փոխարեն վեր է խոյանում ծառ, ինչպես նաեւ ծառը կարելի է համարել առեւտրի կենտրոնի լոգոն:  Թե ինչու են առեւտրի սրահի տերերը որոշել ծառ ունենալ անվանման մեջ, դժվար է ասել, բայց որ բնապահպաններն արդեն 10 տարի պայքարում են Դալմայի այգիների, որը նաեւ պատմամշակութային հուշարձան է, ոչնչացման դեմ եւ որ Դալմայի հողօգտագործողները ամեն չորեքշաբթի հավաքվում են ՀՀ նախագահի նստավայրի դիմաց եւ պահանջում փոխհատուցել իրենցից խլած այգիների համար, դա հաստատ է: Հուսանք,որ Երեւանը այնքան չի ամայանա եւ ծառազրկվի, որ մեր գալիք սերունդները ծառ հասկացությունը ճանաչեն   Dalma Garden Mall» առևտրի ու զվարճանքի խոշոր կենտրոնի անվանումից:

Leave a Comment