Շնող գետը պետք չէ մաքրել. Շնող գետին մի խառնեք ձեր կեղտաջրերը

«Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող «Թեղուտ» ՓԲԸ -ն և նույն ընկերության կողմից ստեղծված «Մանես» հիմնադրամը պարբերաբար հայտարարություններ են տարածում Շնող գետի «մաքրման» աշխատանքների վերաբերյալ:

 Այս լուսանկարները փաստում են, որ Շնող գետի աղետալի վիճակն իրականում պայմանավորված է հենց այդ հանքարդյունաբերող ընկերության գործունեությամբ:

Ընկերությունը շինարարական նպատակներով վերցնում է գետի ջրի զգալի մասը (ինչի արդյունքում այն սակավաջուր է դառնում) և կեղտաջուրը թափում գետը:

Շնող գետ են թափվում նաև «Թեղուտ» ՓԲ ընկերության կոյուղաջրերը:

Հիշեցնենք, որ Շնող գետը Թեղուտ և Շնող համայնքների (3908 հոգի) համար ոռոգման հիմնական աղբյուրներից է:

«Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնություն

 

Leave a Comment