«Մարդամեջ»-ը կրկին հրավիրում է մարդամեջ

«Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարը կրկին հրավիրում է մարդամեջ: Այն (mardamej.wordpress.com) տեղի է ունենալու երկրորդ անգամ` նոյեմբերի 23-25-ին, Ծաղկաձորում: Սոցիալական նորարարությունը սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: Ճամբարի փիլիսոփայությունն է՝ օգտագործել օնլայն աշխարհը` օֆլայնը փոխելու համար։ «Մարդամեջը» մեկտեղ է բերում մարդկանց, գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ՝ առցանց սոցիալական նորարարություններ ստեղծելու համար։
Այժմ հայտարարված է ծրագրերի և մասնակցության հայտերի ընդունման մրցույթը։

Մասնակցության հայտերի հայտարարությունը հասանելի է հետևյալ հղումով՝
http://mardamej.wordpress.com/call-for-applications/գաղափար-ներկայացնողների-համար/:

Նորարար հակակուռոպցիոն գաղափարները հնարավոր է ներկայացնել այստեղ՝
http://mardamej.wordpress.com/call-for-applications/submit-an-idea/:
«Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարն  իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից` «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում։

Ավելի մանրամասն 2011 թ. իրականացված ճամբարի մասին կարող եք կարդալ այստեղ՝ http://mardamej.wordpress.com/mardamejtech4people-2011/:

Leave a Comment