Հոկտեմբերի 6-ին վանաձորցիները մեծ շուքով նշեցին իրենց քաղաքի օրը (լուսանկարներ)
Արդեն 12 տարի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը ամբողջ շուքով նշվում է Վանաձոր քաղաքիտոնը, որը սիրելի է դարձել բոլոր վանաձորցիների համար: Այս տարի Վանաձորի տոնը նշվեց հոկտեմբերի 6-ին: Վաղ առավոտվանից քաղաքում տիրում էր բարձր տրամադրություն: Քաղաքի երաժշտական և մշակութային օջախներում կազմակերպվում էին տարաբնույթ միջոցառումներ, համերգներ: Այգիներում ուրախ երգ ու պար էր, փոքրիկները զբաղվում էին նկարչությամբ: Բայց գլխավոր միջոցառումների շարքը սկսվեց Հայքի հրապարակում: ԱյդօրնառավոտյանՀայքիհրապարակըամբողջությամբ զարդարված էր գույնզգույն փուչիկներով ու ծաղիկներով, հնչում էր ուրախ երաժշտություն: Անցկացվեց տոնական շքերթ, որի ժամանակ հրապարակ մտան քաղաքի հանրակրթական դպրոցների, ուսումնական հաստատությունների սաները, առողջապահական
հիմնարկների, արտադրական և տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվները:
Հանդիսության պաշտոնական մասն ավարտվելուց հետո սկսվեց տոնական համերգը, որին մասնակցում էին տարբեր պարային համույթներ և անհատկատարողներ, իսկ գունեղ հրավառությունն ամփոփեց տոնը՝այն դարձնելով լիարժեք ո ւ կատարյալ:
Հաճելի էր տեսնել քաղաքն այդքան մարդաշատ: Սա այն եզակի տոներից է, երբ վանաձորցիները կտրվում են իրենց ամենօրյա հոգսերից:
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛Վանաձոր:
Հեղինակ` Արևիկ Չարչյան
Լուսանկարների հեղինակ` Վահան Աբրահամյան