Ինչ միջոցառումներ են լինելու “Էրեբունի-Երեւան”-ի տոնակատարության ժամանակ

Այս տարի լրանում է մեր մայրաքաղաքի 2794-ամյակը: Հոկտեմբերի 14-Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքում կազմակերպելու է մի շարք միջոցառումներ: Ներկայացնում ենք տոնական միջոցառումների ծրագիրը:

10.00 Երևանի փողոցների ջրցան մեքենաների շքերթ
11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում
12.00-12.30 Թատերականացված ներկայացում (Էրեբունի արգելոց-թանգարանին հարող հրապարակ)
12.30-14.00 Հանդիսության մասնակիցների բեմականացված քայլերթ (Էրեբունի թանգարանից դեպի Հանրապետության հրապարակ)
11.00-12.00 Էրիվանի բերդի գրավման 185-ամյակի հանդիսավոր ծրագիր (Պասկևիչյան բլուր)
14.00-15.00 Տոնական շքերթ (Ռուսաստանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ)
14.00-18.00 Մանկական բեմ (տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթային հերոսներ (Կիրովի անվան մանկական զբոսայգի)
15.00-18.30 Վարչական շրջանների ողջույն ելույթներ (Ստ.Շահումյանի անվան հրապարակ, Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ) 14.00-18.00 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Մաշտոցի պողոտա)
14.00-18.00 Բիենալե (Ֆրանսիայի հրապարակ)
14.30-18.30 Վարպետաց քաղաք – խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն (Հյուսիսային պողոտա)
14.30-18.30 Կարաոկե (Հյուսիսային պողոտա)
14.30-18.30 Սթրիթբոլի մրցումներ (Հյուսիսային պողոտա)
14.30-18.30 Թատերական բեմ (Հյուսիսային պողոտա)
14.30-18.30 Կրկեսային բեմ (Հյուսիսային պողոտա)
14.30-18.0 Պոեզիայի բեմ (Մոսկովյան պուրակ)
15.00 Մարաթոնյան վազք 2794 մետր (Հաղթանակի կամուրջից մինչև Մատենադարան)
15.30 Հեծանվավազք (Մաշտոցի պողոտա)
15.00-17.30 Երևանի վերաբերյալ տեսահոլովակի նկարահանում (Մաշտոցի պողոտա)
15.00-18.00 Աշխարհի ազգերի բեմ – Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ (Անգլիական այգի, Սունդուկյան թատրոնի հարևանությամբ)
15.00-18.30 Էստրադային բեմ (Ստ.Շահումյանի անվան հրապարակ)
16.00-18.00 Ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)
17.00-19.00 Վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ (Կարապի լիճ)
19.00-23.00 Դիսկոտեկ (Ազատության հրապարակ)
19.00-23.00 Ջազ բեմ (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ)
19.00-23.00 Ռոք բեմ (Շառլ Ազնավուրի հրապարակ)
18.00-22.00 Դասական երաժշտության բեմ (Կոմիտասի արձանին կից պուրակ)
19.00-23.00 Ազգային երաժշտության բեմ (Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ)
19.00-22.00 Գալա համերգ “Իմ սրտի մայրաքաղաք” և տոնական հրավառություն (Հանրապետության հրապարակ)
22.10-23.00 Դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)

Leave a Comment