Արդյո՞ք Իջեւանի այծի արձանը հատուկ առաելություն ունի

Մի դասախոս ունեինք, մեզ պատմում էր երկրի դրական եւ բացասական էներգետիկ դաշտերի մասին: Ասում էր, որ Հայաստանում եկեղեցիները կառուցվել են այնպիսի վայրերում, որտեղ դրական էներգետիկ դաշտ է եղել: Դրա համար էլ եկեղեցի մտնելիս խաղաղություն է իջնում մարդու վրա: Նա թվեց մի քանի եկեղեցիներ, որոնք ես շատ շուտ մոռացա, բայց մտքիցս դուրս չեկավ արճիճե այծի արձանի մասին նրա պատմությունը: Իջեւանից երբ դուրս ես գալիս Նոյեմբերյան գնալու, ճանապարհի ձախ կողմում`բարձր ժայռերի վրա, կանգնած է արճիճե այծը: Դասախոսիս պատմածի համաձայն` այդ տարածքը հայտնի է իր բացասական էներգետիկ դաշտով, իսկ արճիճն իր մեջ է կլանում բացասական էներգիան: <Պատահական չէ, որ այդ տարածքում արճիճից պատրաստված արձան են դրել: Աստված մի արասցե, եթե այդ այծը ընկնի, մեծ աղետ կլինի>,- ասաց նա: Օրերս անցնում էի այդ ճանապարհով, տեսա այծի արձանն ու հիշեցի այդ պատմությունը: Տեսնես` իսկապե՞ս այծը հատուկ առաքելություն ունի, թե գեղեցկության համար է: Անկեղծ, չգիտեմ, բայց շատ կուզեի իմանալ:

Leave a Comment