S.O.S. Արփի լճում ձկան ջարդ է, իսկ Ախուրյանի ջրամբարը գրեթե գոյություն չունի
Ձեզ ենք ներկայացնում www.ecolur.org կայքում տեղադրված « Հիմա էլ Արփի լճի ձկնապաշարների վերջն են տալիս» հոդվածի տակ կայքի ընթերցող Կարենի հնչեցրած ահազանգը:
«Ցավոք սրտի սա իրականություն է, անխնա ոչնչացվում են հանրապետության ձկնապաշարները և ոչ միայն….. հատվում են նաև անտառները: Ինքս սիրողական ձկնորսության սիրահար եմ և Արփի լիճ հաճախ եմ գնում և պետք է ցավով նշեմ այն փաստը, որ լճում ձկան ջարդ է իրականացվում, լճում անօրիանական արդյունաբերական որս է կատարվում և նույնիսկ որսում են ձկնկիթի նետման ժամանակ: Նույն վիճակում են մարզի մյուս ջրային ռեսուրսները՝ Ախուրյանի ջրամբարը, Կառնուտի ջրամբարը և … : Ավելացնեմ նաև, որ Ախուրյանի ջրամաբարը գրեթե գոյություն չունի և ջրամբարի էկոհամակարգը կործանված է: Պետք է ՓՐԿԵԼ Արփի լիճը և լճի կենդանական աշխարհը կործանումից: Հետաքրքիր է ինչո՞վ են զբաղված համապատասխան ատյանները և ուր են նայում((((((
Կարեն»:
իրոք կգա ժամանակ երբ ամբողջ ազգով ձկան մասին պատմելու ենք միկ տողեխ մի քանիսը գրպաները լցնեն ետ ձկան հաշվին ամոթ է աչք եք փակում