Վանաձորում երիտասարդներն արդար ընտրությունների կոչ էին անում ֆլեշ մոբի միջոցով (տեսանյութ)

Սեպտեմբերի 9-ին Վանաձորում տեղի ունեցան քաղաքապետի ընտրությունները: Վանաձորի քաղաքապետի պաշտոնում վերընտրվեց Սամվել Դարբինյանը: Տեղի հասարակայնությունն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց նախընտրական գործընթացներին: Ընտրությունների նախօրեին տեղական “Խաղաղության երկխոսություն” ՀԿ-ն կազմակերպեց «Ընտրի՛ր ինքդ» կարգախոսով ֆլեշ-մոբ Վանաձորի չորս բանուկ հատվածներում:  Ակցիայի նպատակն էր կոչ անել ընտրությունների կազմակերպիչներին ընտրություններից առաջ  ընտրացուցակներ չկազմել եւ խթանել արդար եւ անկախ ընտրությունների անցկացում կամքի ազատ արտահայտման մթնոլորտում: Ֆլեշ մոբի ընթացքում իրեն “թեկնածու” կոչող երիտասարդը բարձրախոսով իր մոտ է կանչում իր ընտրողներին, ովքեր նախապես ցուցակագրվել են նրա մոտ եւ խոստացել իրեն ընտրել: Պարաններով կապված ընտրողները գերիների նման գալիս են իրենց թեկնածուի մոտ` նրան ընտրելու: Սակայն վերջում հասկանալով, որ իրենք ստրուկ չեն իրենց երկրում, փախչում են “թեկնածուից” եւ թռուցիկներ բաժանում քաղաքի բնակիչներին, որոնցում գրված է.
“Գաղտնի քվեարկություն.
«…Ընտրություններում քվեարկությունը գաղտնի է: Քվեարկողների կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է և հետապնդվում օրենքով:
ՀՀ Սահմանադրություն…”:

Leave a Comment