Վայոց Ձորի հետագա զարգացման հեռանկարները

Վայոց Ձորի մարզպետ Էդգար  Ղազարյանը գրում է. “Քիչ առաջ վերադարձա ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղից: Խորհրդային ժամանակաշրջանում ադրբեջանցիներով բնակեցված այդ հրաշալի գյուղում այժմ ապրում են Վայոց ձորի տարբեր բնակավայրերից ժամանած քաղաքացիներ: Սաուդյան Արաբիայից մի գործարար իր հայ գործընկերների հետ մտադիր են այդ համայնքում ոչխարաբուծություն զարգացնել՝ աննախադեպ մեծ ծավալներով: Մենք, տեղական իշխանությունների հետ համատեղ, առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում այդ գործարար ծրագրի իրականացմանը, որի հաջող ընթացքի դեպքում այդ փոքրիկ գյուղում կիրականցվեն մի քանի միլիոն դոլլարի ներդրումներ, կկառուցվեն ժամանակակից անասնագոմեր, սպանդանոց, անասնաբուժական լաբորատորիա, բրդի վերամշակման գործարան, ամբողջությամբ կօգտագործվեն պարապուրդի մատնված արոտավայրերի և խոտհարքների մեծ մասը, համայնքային բյուջեն կհամալրվի հավելյալ եկամուտներով, համայնքի մի

քանի տասնյակ բնակիչներ կունենան մշտական և կայուն վարձատրվող աշխատանք, համայնքում կիրականացվեն սոցիալական բազմաբնույթ ծրագրեր: Կարծում եմ այդ ծրագիրը խթան կհանդիսանա, որ նմանատիպ ծրագրեր իրականացվեն նաև մեր մարզի միջին և բարձր լեռնային գոտում գտնվող մյուս բոլոր համայնքներում: Իմ այսօրվա այցի նպատակն էր տեղում ծանոթանալ իրականացվելիք ծրագրերին և պայմաններին: Հուսով եմ կարճ ժամանակ անց մենք հպարտորեն կխոսենք գյուղատնտեսության այս կարևոր ճյուղի առաջանցիկ զարգացման մասին: Ուրախ եմ, որ մի քանի մարզեր և տարածաշրջաններ այցելելուց հետո օտարերկրյա ներդրողները նախապատվությունը տվել են Վայոց ձորի մարզին: Մենք ամեն ինչ պետք է անենք մեր տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ ներգրավվելու համար”:
Leave a Comment