ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի վերաբացման մասին ֆոտոռեպորտաժ

Մեծ հանդիսավորությամբ վերաբացվեց ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը: Թանգարանի վերաբացումը նշանավորվեց   ամերիկահայ բարերար Ա.Ց. Դիլդիլյանի անվան միներակների նոր սրահի շնորհանդեսով: Շնորհանդեսին ներկա էին բարերարի որդին եւ դուստրը, ովքեր ժամանել էին ԱՄՆ-ից` պատմելու իրենց հոր նվիրական գործերի մասին եւ մասնակցելու նրա երազանքի կատարմանը` միներալների հավաքածուն Հայաստանի մեջ հայ մարդուն ներկայացնելը: Հյուրերի թվում էին նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը տիկնոջ հետ եւ այլ պատվավոր անձիք:

Ներկայացնում ենք թանգարանի վերաբացումը ներկայացնող ֆոտոռեպորտաժը:

Leave a Comment