Հայաստանն առանց աղբի կարգախոսը կյանքի կկոչվի սեպտեմբերի 15-ին

Հաշված օրեր են մնացել «Մենք կարող ենք»“Let’s do It! Armenia  շարժման կողմից իրականացվող «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնության իրականացմանը:   Մասնակցեք նախադեպը չունեցող  այս միջոցառմանը:

Հիշեցնենք, որ “Let’s do It! Armenia” շարժման հիմք է դարձել 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքը, որի ընթացքում 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից:

“Let’s Do It! World” համաշխարհային էկոլոգիական շարժման մասնակից երկրների թվում է նաև Հայաստանը, որտեղ ավելի քան 50 հասարակական, բնապահպանական, պետական և այլ կազմակերպությունների ջանքերով ձևավորվել է «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը։

«Հայաստանի շուրջ 50 վայրերում ավելի քան 50 կազմակերպության 3000 կամավորների և Ձեր անմիջական մասնակցությամբ` միավորելով մեր ուժերը, կմաքրենք մեր երկիրը կենցաղային աղբից»,- հայտնում են նախաձեռնության անդամները, կոչ անելով մեր հայրենակիցներին մասնակցել մաքրման աշխատանքներին և նպաստել մեր երկրում աղբի տեսակավորման և վերամշակման գաղափարների տարածմանն ու ներդրմանը:

 

Leave a Comment