Ֆիլադելֆիայում System of a Down -ի համերգին բնապահպան ակտիվիստ Սերժ Թանկեանը կրել է Թեղուտի շապիկը

Ֆիլադելֆիայում System of a Down -ի համերգին բնապահպան ակտիվիստ Սերժ Թանկեանը կրել է Թեղուտի շապիկը, ի պաշտպանություն Թեղուտի փրկության

Թող ողջ աշխարհը իմանա, ԹԵՂՈՒՏԸ ՀԱՆՔ ՉԻ ԴԱՌՆԱ!!!

Շուտով նա հանդես կգա վիդեո հաղորդագրությամբ ի պաշտպանություն Թեղուտի!

Մենք պահանջում ենք` դադարեցնել Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը,  վերականգնել բնությանը, մարդկանց և մշակութային հուշարձաններին հասցված վնասը, բարեփոխել ՀՀ համապատասխան օրենսդրությունը` բարձր հարկերի,
բնապահպանական վճարների և պետական կարգավորման մեխանիզմների միջոցով ապահովելով շրջակա միջավայրի և բնական պաշարների պաշտպանությունը:

Հիշեցնենք, որ  մեկ տարի առաջ Սերժ Թանկեանը ուղերձ էր հղել «Վայրի բնության և շրջակա միջավայրի ավերումն այլևս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով` սեփական գոյատևման և ամեն ինչի ավերման միջև: Հիմնվելով մեր պատմական անցյալի և ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա` սննդի, ջրի և էներգիայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարևոր են: Վայրի բնության ավերումը և դրա արդյունքում ավելացող կարբոնային արտանետումները դեպի մթնոլորտ պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ սահմանափակում է մեր ինքնավստահությունը: Հանքարդյունաբերությունը դեմ է մեր համատեղ շահերին` որպես ժողովուրդ և պետություն»,- նշված է Սերժ Թանկյանի ուղերձում:

Սերժ Թանկեանի օֆիցիալ կայքում գրված է…

I also visited the Lori region early this week and was taken aback by the beauty of the lush forests, rivers and countryside. The Teghut
Forest is in that region and will be completley devastated by mining if it’s not stopped. You can learn more about the Teghut Forest and
how to help prevent the mining distaster from ruining the natural beauty, resources, and homes to many endangered species by clicking here (http://www.bikeplus.nor.am/?page=teghut&In=en&ln=en). I strongly encourage you all to take a look.
More updates to come, thank you all so much for reading.

Peace,
Serj http://www.serjtankian.com/news/updates-armenia

Մարիամ Սուխուդյան

Leave a Comment