Վարչապետի հանձնարարականը չի կատարվել

ՀՀ Վարչապետ
Տիգրան Սարգսյանին
10 օգոստոսի 2012թ.

Հարգելի պրն. Վարչապետ,

Դեռևս 2012թ-ի հունիսի 14-ին <<Ջերմուկի զարգացման կենտրոն>> ՀԿ-ի կողմից դիմում էր հղվել Ձեզ՝ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի վերաբերյալ տրված բոլորլիցենզիաների, թույլտվությունների և որոշումների պատճենների տրամադրման խնդրանքով /կից ներկայացնում ենք 14.06.2012թ-ի գրությունը/:26.06.2012թ ընդունարանից բանավոր տեղեկացրեցին, որ ամբողջական տեղեկատվությունը մեզ կտրամադրի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:Սակայն անցել է մեկ ամսից ավել է և որևէ պատասխան չի տրամադրվել մեր պահանջած տեղեկատվության վերբերյալ:

Կրկին Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այս խնդրին և պահանջում, որ համապատասխան պատկան մարմինները տրմադրեն ամբողջական տեղեկատվությունը, ինչպես նաև խնդրում ենք տեղեկացնել, թե ինչ պատասխանատվության են ենթարկվելու այն պաշտոնյանները, ովքեր չեն իրականացրել Ձեր որոշումները և չեն կատարել իրենց հանրային գործառույթը:

Հարգանքով,
Ջերմուկը հանք չի դառնա քաղաքացիական նախաձեռնություն
<<Ջերմուկի զարգացման կենտրոն>> հասարակական կազմակերպություն

Serevent

Leave a Comment