Ստրասբուրգի հայ Առաքելական Եկեղեցում օրհնված խաղողը համտեսեցին նաև արարողությանը հրավիրված ֆրանսիական կաթոլիկ եկեղեցու հոգևորականներ և տեղական իշխանության ներկայացուցիչներ

Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից  է և Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը:

 Եկեղեցում օրհնվում է հմնականում խաղողը, որովհետև այն համարվում է ազնվագույն մրգերից մեկը, քանի որ խաղողից է պատրաստվում պատարագի գինին, որը և խորհրդանշում է Քրրստոսի արյունը, խաղողօրհնեքով օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը:

Օգոստոսի 12-ին, Ստրասբուրգի հայ Առաքելական  Եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Վաչե քահանա Հայրապետյանը Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին նվիրված պատարագից հետո կատարեց     խաղողօրհնեքի ծեսը և ավանդույթի համաձայն օրհնված խաղողը բաժանվեց բոլոր ընտանիքներին :

Օրհնված խաղողը համտեսեցին նաև արարողությանը հրավիրված ֆրանսիական կաթոլիկ եկեղեցու հոգևորականներ և տեղական իշխանության ներկայացուցիչներ.

Ստրասբուրգի Հայ Առաքելական  Եկեղեցու մամլո դիվան

Leave a Comment