Պահանջում ենք Ամուլսարի գործով բոլոր փաստաթղթերը

ՀՀ բնապահպանության նախարար

պարոն Ա.Հարությունյանին

Հարցում

Հարգելի պարոն Հարությունյան,

Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածներով, ինչպես նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի դրույթներով` խնդրում եմ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ինձ տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը`

  1. Սեւանա լճի հարցերով փորձագիտական հանձնաժողովի փորձագիտական եզրակացության պատճենը` Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում Սեւանա լճի վրա հնարավոր ազդեցության մասին, «Գեոթիմ» ընկերության կողմից ներկայացված` Ամուլսարի հանքավայրի շահագործման` Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ-ի) վերաբերյալ բնապահանության նախարարության մասնագիտական եզրակացության պատճենը,
  2. «Գեոթիմ» ընկերության կողմից ներկայացված` Ամուլսարի հանքավայրի շահագործման` Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ-ի) վերաբերյալ բնապահանության նախարարության փորձաքննական եզրակացության պատճենը,
  3. 30.07.2012թ. բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած հասարակական լսումների արձանագրության պատճենը:

“Ջերմուկը հանք չի դառնա” քաղաքացիական նախաձեռնություն
07.08.2012թ.

Leave a Comment