Միայն գեղեցիկ խոստանում են, իսկ իրականությունն այլ է

Այս օրերին, երբ բոլորի ուշադրության կենտրոնում է, թե ինչպես է Բնապահպանական տեսչությունը գնահատելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) պոչատար խողովակի վթարից շրջակա միջավայրին պատճառված վնասը, որքան տուգանք կվճարի եւ ինչ հայտարարությամբ հանդես կգա կոմբինատը, ԶՊՄԿ-ի պաշտոնական կայքում աչքովս ընկավ «Բնապահպանություն, անվտանգության տեխնիկա և աշխատանքի պաշտպանություն» բաժինը, որտեղ գրված է. «Մեր մարտահրավերն է` արդյունահանել մետաղներ և աջակցել տնտեսական ու սոցիալական զարգացումներին` միաժամանակ պահպանելով բնական ռեսուրսները ապագա սերունդների համար, ապահովելով անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության բնագավառներում միջազգային նվաճումները:

ԶՊՄԿ-ի բնապահպանական քաղաքականությունը ուղղված է մեր գործունեության ազդեցությունների նվազեցմանը` ժամանակակից գիտության և ստույգ տվյալների վրա հիմնված ռիսկերի կառավարման ռազմավարության միջոցով:

Մեզ մոտ պարբերաբար իրականացվում է ներքին և արտաքին բնապահպանական աուդիտ` գնահատելու մեր բնապահպանական վիճակը, կառավարման համակարգերը և փորձը: Բոլոր աշխատողները անձնական պատասխանատվություն են ստանձնում բնապահպանական, անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության վերահսկողության համար և մշակում են գործողությունների պլան` աուդիտի արդյունքների հիման վրա»:

Leave a Comment