“Թեղուտ նավի ծնունդը”

Texut nav
Սույն թվականի օգոստոս ամսին Սևանա լճում սկսվելու էկոպլաստիկ շշերից “Թեղուտ” էկո-նավի շինարարությունը, որի փոքրիկ տարբերակի փորձարկումը մի քանի օր առաջ հաջողությամբ անցկացվեց Հաղթանակ զբոսայգու լճում: “Թեղուտ” էկո-նավը կոչված է բարձրացնելու մի շարք բնապահպանական խնդիրներ, այդ թվում Թեղուտի հիմնախնդիրը, պլաստիկ շշերի վերամշակման հարցը, և այլն: Ինչպես գիտեք պլաստիկ շշերը մեծ էկոլոգիական վնաս են պատճառում բնությանը և մենք այդ կերպ ևս դրանց վերօգտագործման տարբերակներ ենք առաջարկում:
Նավով զբոսանքները լինելու են անվճար, որոնց ընթացքում նավի վրա անցկացվելու են բնապահպանական դասընթացներ, պլաստիկ շշերի երկրորդային օգտագործման տարբերակների ուսուցում և այլն:
Սակայն մինչ այդ մենք ունենք բոլորիդ օգնության կարիքը. Նավի կառուցման որոշ նախապատրաստական աշխատանքներ իրականացվելու են Երևանում, իսկ հիմնական մասն՝ արդեն Սևանի ափին, և այդ աշխատանքների երկու փուլերում էլ մենք ունենք Ձեր օգնության կարիքը:
Բացի կամավորականների օգնությունից, անհրաժեշտ է լինելու նաև որոշ գումար (մոտ 1000 $), քանի որ նավի կառուցման համար բացի շշերից անհրաժեշտ են նաև մետաղական խողովակներ, պարաններ, տախտակներ, փրփուր՝ ֆիքսելու համար: Գումարի մի մասն էլ ծախսվելու է նաև Սևանում աշխատող կամավորների վրանային ճամբարի կազմակերպման և սննդի համար: Հանգանակված գումարի և կատարված բոլոր ծախսերի մասին կներկայացնենք մանրամասն հաշվետվություն:
Ցանկության դեպքում կարող եք մեզ աջակցել նաև հենց սնունդ կամ անհրաժեշտ նյութեր տրամադրելով:
Մեզ միանալու կամ մանրամասներ ճշտելու համար կարող եք զանգահարել 093565098 Արման, 093402849 Անի հեռախոսահամարով:
Ֆինանսական աջակցության դեպքում, կարող եք փոխանցել ձեր ցանկացած գումարը 003-156700-001 հաշվեհամարին, HSBC բանկի ցանկացած մասնաճյուղ այցելելով:
Հայաստանի ներսում ՀՀ դրամով փոխանցումներն անվճար են, սակայն արտասահմանյան յուրաքանչյուր փոխանցումից գանձվում է 6000 ՀՀ դրամ, ուստի ավելի նպատակահարմար կլինի այլ երկրներից հաշվին փոխանցում կատարել միայն մեծ գումարներ փոխանցելու դեպքում: Իսկ փոքր գումարները կարող եք փոխանցել Արագ Փոխանցումների տարբեր համակարգերի միջոցով, որոնց վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիայի համար կարող եք կապվել Անի Խաչատրյանի հետ:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Հաղթանակ» զբոսայգու լճում կայացավ օգտագործված պլաստիկ շշերից կառուցված «Թեղուտիկ» Էկոնավակի փորձարկումը։

Leave a Comment