Թեղուտ նավը պատրաստման փուլում է

Օգոստոսի 20-ից մեկնարկել է Սևանի գեղատեսիլ ափերից մեկում “Թեղուտ” նավի ստեղծման աշխատանքները: Ակտիվիստներն արթնանում են առավոտյան ժամը 7-ին, նախաճաշում ու գնում են նավի վրա աշխատելու: Հավաքվել է 5 և 2 լիտրանոց հարյուրավոր շշեր, որոշ մասը կեղտոտ էին, ակտիվիստների միահամուռ ջանքերով մաքրվել են բոլոր շշերը, շշերի վրայի թղթերը` Սևանա լիճը հետագայում աղտոտումից զերծ պահելու պատակով: Աշխատանքներն ընթանում են մինչ ուշ գիշեր, ամեն ինչ արվում է նշված ժամկետներում ավարտելու համար:Էկո-նավը ծառայելու է որպես անվճար զբոսանավ և նպատակ ունի իրազեկելու հանրությանը բնապահպանական խնդիրների մասին: Թեղուտ նավի պատրաստման աշխատանքներին ամեն օր միանում են նոր մարդիկ: Նավի կառուցման կարևորագույն նպատակը ծառայել հանրությանը որպես անվճար էկո նավ, ովքեր կցանկանան վայելել Սևանը և ծանոթնալ Հայաստանյան էկոլոգիական խնդիրներին: Նավի հեղինակները համոզված են, որ աշխարհում ավելի մեծ չափերի նման նավ չկա և հույս ունեն նաև “Թեղուտ” նավը ընդգրկել Գինեսի ռեկորդների գրքում, դրանով իսկ ևս մեկ անգամ ահազանգել Թեղուտում հանքարդյունաբերության և կառավարության ապօրինի թույլտվությունների մասին ամբողջ աշխարհով մեկ:

 

Leave a Comment