«Եղեգնաձորը շուտով կունենա քաղաքային շատրվաններ»

Եղեգնաձոր քաղաքում, Շահումյան/20 հասցեում գտնվող Ռելեի շենքի դիմաց գտնվում են Սովետից մեզ մնացած չգործող շատրվաններ, ես երբեք չեմ տեսել որ այնտեղից ջուր հոսի, բայց ինձ թվում է շուտով կլինի այն, ինչը որ Եղեգնաձորի բնակիչները չեն հավատում: Վերջապես կլինի մի տեղ, որտեղ երիտասարդությունը կարող է երեկոյան գնալ զբոսնելու:Երբ քանդում էին չգործող շատրվանները, մտածեցի, որ այդպես էլ կմնա, բայց նրա վերանորոգումը զարմացրեց ինձ և հուսով եմ զուտ քարերի կույտ չիլինի և ջուրը օդում կխաղա:Շնորհակալ եմ(ենք) քաղաքապետարանին:
Ասեմ որ Շահումյան փողոցը, ինչպես որ տեղաբնակներին հայտնի է փակ փողոցը, գնալով ծաղկում է, վերանորոգվել են նաև մայթերը:
Եղեգնաձորի քաղաքապետարանի և մոսկվաբնակ վայոցձորցի բարերար Վարդան Հայրապետյանի ջանքերով վերանորոգվեց հուշահամալիրն ու մեծ տանկի կողքին իրենց տեղը գտան նաև պատերազմներում հաղթանակած հայ զինվորի ուղեկից զինատեսակները, հուշաբլուրը դարձնելով թանգարան բաց երկնքի տակ:
Ինչևէ, ուրախ եմ, որ նման բան նախաձեռնեցին և շնորհակալ եմ այդ գործի աջակիցներին, որպես Եղեգնաձորի քաղաքացի:

Լուսանկանրները եւ տեղեկատվությունը ՝Բաբկեն Բաբաջանյանի

Leave a Comment