Եթե Հայաստանի իշխանությունը ջրի գնով ծախում է` նվեր է տալիս մեր երկրի հարստությունները, ուրեմն մեր երեխաների թշնամին է

Թեղուտի ապագան մոտավորապես էսպիսին է գումարած Կովկասի խոշորագույն կեղտամբարը` թունավոր թափոններով (500 միլլիոն տոննա), մի էսքան տեղ էլ` մակաբացման ապարների աղբանոցը` այնտեղ որտեղ լցվում են «դատարկ» ապարները (600 միլլիոն տոննա) + փոշու ամպեր, + փչացած գրունտային ջրեր եւ գաղթական մի քանի գյուղ:

Իշխանությունն է ուզել, որ այդպես լինի: Իշխանությունը ժողովրդից չէ, ինքն իրենցի է:

Մեր պարտքն է պաշտպանել Հայաստանի յուրաքանչյուր սմ հողը, կլինի սահմանին, թե ներսում, թշնամիների մի մասը հայկական ազգանուններ է կրում
ու խոսում է հայերեն, երբեմն` խայտառակ հայերենով, բայց սա մոլորության մեջ չպիտի գցի որեւէ մեկիս: Եթե Հայաստանի իշխանությունը ջրի գնով ծախում է` նվեր է տալիս մեր երկրի հարստությունները, ուրեմն մեր երեխաների թշնամին է: Թե բարդ է սա հասկանալը, հարցրեք` բացատրեմ:

Լևոն Բարսեղյան
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ

Leave a Comment