Բլոգերության եւ Հանրային Լրագրության դասընթացներ ՝ Ջերմուկում

Օգոստաոսի 3 -4 -ը «Ջերմուկի զարգացման կենտրոն Հկ-ն »կազմակերպել էր երկօրյա դասընթաց, որը տեղի է ունեցավ առողջարանային Ջերմուկ քաղաքում: Միջոցառումն իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք…» ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդական դրամաշնորհի միջոցներով: «Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք…» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik”ծրագրի աջակցությամբ՝ Ծրագրի գերմանական գործընկերն է «Օվեն» ՀԿ-ն (OWEN -Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e:

Դասընթացը վարում էր նոր մեդիա եւ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը,որն ուղղված է զարգացնելու Վայոց Ձորի մարզի երիտասարդների կարողությունները բլոգերության և հանրային լրագրության ոլորտում, նրանց հասարակական ակտիվության բարձրացման նպատակով: Առաջին օրվա թեման էր Բլոգերությունը :Սամվել Մարտիրոյանը խոսեց բլոգ վարելու հիմնական սկզբունքներից,բլոգ բլոգային էթիկա,բլոգի առաջխաղացում,փնտրող մեքենաների եւ սոցիալական ցանցեր թեմաներից: Դասընթացին մասնակցում էին 11 հոգի Վայոց Ձորում բնակվող 15-26 տարեկան երիտասարդները,:Դասընթացներին եկել էին մասնակցում էին Ջերմուկ քաղաքից, Գնդեվազ եւ Կեչուտ գյուղերից: Մասնակցելով այդ դասընթացներին մասնակիցները ձեռք բերեցին հմտություն եւ փորձ ,որոնք կօգտագործեն բլոգերության եւ լրագրության ոլորտներում: Երկրորդ օրը Սամվել Մարտիրոսյանը խոսեց լրագրության մասին ինչպես կարող ենք տարածել սեփական նյութերը ,ինչպես կարող ենք պաշտպաննել մեր իսկ հեղինակային իրավունքների ,տեքստ գրելու հիմքերը ,բլոգային եւ միկրոբլոգային տեքստերի մասին:Մասնակիցները պատմեցին իրենց բլոգների մասին եւ սկսեցին կիսվել իրենց գիտելիքներով եւ նպատակներով: Ես մասնակցելով այս դասընթացներին ստացա շատ գիտելիքներ բլոգերության եւ հանրային լրագրություն թեմաներից :Իմ գիտելիքները ինձ ամեն վայրկյան պետք կգա : Դասընթացների երկրորդ օրը խոսվեց նաև Հայստանում այսօր առկա բնապահպանական խնդիրների մասին մասնավորապես Թեղուտի եւ Ջերմուկի մասին եւ քննարկվեց այդ խնդիրները լուծելու տարբերակները:

Հեղինակ ՝ Մարիանա Արշակյան

Leave a Comment