Սահմանադրությունը պետք է փոխվի

“Խնդիրը լինի քաղաքական, բնապահպանական կամ ասենք բանակի խնդիր, բոլորն ի վերջո հանգելու են մի պատնեշի, որից հետո անհնարին է առաջ գնալ և պետք է մի փոքր այլ բան փոխել”,-Էդգար Վարդանյան:

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի դիտարկմամբ, Հայաստանի Սահմանադրությունը չի գործում, որովհետև այն ամբողջական փաստաթուղթ է և պիտի լինի գերակա և ընդունված համարվի բոլոր ատյանների կողմից` սկսած իշխանություններից, պետական գերատեսչություններից, վերջացրած շարքային քաղաքացուց: Եթե Սահմանադրության հիմնարար սկզբունքները չեն գործում, նշանակում է Սահմանադրություն մեր երկրում գոյություն չունի: Ի՞նչ կփոխեիք մեր ներկայիս Սահմանադրության մեջ հարցին Էդգար Վարդանյանը պատասխանեց. «Հատկապես դատական համակարգի անկախությունը ապահովող դրույթները պետք է փոխել, ըստ իս՝ երկրի նախագահը չպետք է ունենա լիազորություններ, որոնք կապված են դատական իշխանության ձևավորման հետ, որը նա ունի մեր ներկայիս Սահմանադրությունով»: Ինչպես փորձը ցույց տվեց, երբ հավաքվում են մարդիկ, ովքեր չեն ձգտում ինքնին իշխանության, այլ պարզապես դնում են թեկուզ փոքրիկ նպատակ և անկեղծ են, հավատում են իրենց հաղթանակին, ապա հաղթանակն անխուսափելի է:

Էդգար Վարդանյանը համոզված է, որ եթե հավաքվի մի խումբ և դնի կոնկրետ խնդիր Սահմանադրությունը փոխելու և չունենա քաղաքական աթոռների ձգտելու խնդիր, ապա կարելի է փոխել Սահմանադրությունը, այդ թվում նաև վերացնել մի շարք խոչընդոտներ, որոնք խանգարում են ազատ արդար ընտրությունների անցկացմանը: Թե ինչպիսի՞ մոդել է առաջարկում ՌԱՀՀԿ փորձագետը, ի՞նչ հանգամանքներ կարող են հատկապես խանգարել խմբի գործունեությանը, որտե՞ղ է քաղաքական ուժերի իսկական դերը, ինչպե՞ս ձևավորել արդար դատարան, և մի շարք այլ հարցերի պատասխաններ կարող եք գտնել տեսանյությում:

 

Leave a Comment