Հանրային լսումներ ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման հետ կապված

Հուլիսի  4-ին  Արարատի  մարզի  Մասիսի  տարածաշրջանի  Դարբնիկ  և  Դաշտավան  գյուղերում  տեղի  ունեցան  հասարակական  լսումներ`  կապված այդ  բնակավայրերի  ջրամատակարարման և  ջրահեռացման  համակարգերի  բարելավման  հետ,  որը ֆինանսավորվում  է   Համաշխարհային  Բանկի  /ԱԶԲ/  կողմից:
Ծրագիրը  ընդգրկում  է  Մասիսի  տարածաշրջանի  Մասիս  քաղաքը,  Այնթապ,  Հայանիստ,  Դարբնիկ  և  Դաշտավան  գյուղերը  և    նպատակն  է  ընտրված  համայնքներում  բարելավել ջրամատակարարման  և  ջրահեռացման  /ՋևՋ/  ծառայությունների  մակարդակը  և  համակարգերը,  որոնք  սպասարկվում  են  <<Հայջրմուղկոյուղի>>  ՓԲԸ-ի  կողմից:
Մասիս  քաղաքի  և  տարածաշրջանի  16  գյուղերի  ջրամատակարարումը  իրականացվում  է   Արարատյան  I,  II  հերթերի  պոմպակայանի  տարածքում  կառուցված  նոր  պոմպակայանից,  որն  էլ  իր հերթին  ջուր  է  ստանում  մոտ  12.0կմ  հեռավորության  վրա  գտնվող  ինքնաբուխ  արտեզյան   հորից:
Անհրաժեշտ  են  արտեզյան  հորերի  սանիտարական  գոտիների,  կառույցների  և  տեխնոլոգիական  տարրերի,  ինչպես  նաև  Մասիսի  պոմպակայանում  որոշակի  վերանորոգման  աշխատանքներ:  Հայանիստ,  Դարբնիկ  և    Դաշտավան  գյուղերում  խմելու  ջրամատակարարումն  իրականացվում է   հիմնականում  վթարային,  ոչ  բարվոք վիճակում  գտնվող  ջրամատակարարման  ցանցի  միջոցով,  այդ  պատճառով  էլ  զգալի  չափերի  են  հասնում  հոսակորուստները,  լիարժեք  չի  կատարվում  նաև  համակարգում  ջրի  սպառման  հաշվառումը:
Վերը  նշված  բնակավայրերի  ՋևՋ  համակարգերի  բարելավման  նպատակով  ՋԻՆՋ  ինժեներախորհրդատվական  կազմակերպության  կողմից  մշակված  նախագծի  շրջանակներում  կատարվել  ինժեներա-տեխնիկական,  ինչպես  նաև  շրջակա  միջավայրի  ուսումնասիրություններ,  որոնց  հիման  վրա  մշակվել  են  ՋևՋ  համակարգերի  բարելավման  առաջարկներ:  Շրջակա  միջավայրի  նախնական  ուսումնասիրությունից  բացահայտվել  է,  որ  այդ  գյուղերի  ջրամատակարարման  համակարգի  բարելավման  աշխատանքների  իրականացման  տարածքում  լանդշաֆտների,  բուսական  ու  կենդանական  աշխարհի  վրա  բացասական  ազդեցություն  չի  ակնկալվում:
Համայնքների  բնակչության  և  կազմակերպիչների  միջև  տեղի  ունեցած  քննարկման  արդյունքնում  ընտրվեցին առաջնահերթ   իրականացվելիք  միջոցառումների  պլանը:

 

Leave a Comment